Էկվադորում սկսվել է նախագահական նախընտրական արշավը։ Փորձագետների կարծիքով՝ ընտրվելու ամենամեծ հավանականությունն ունի գործող նախագահ Ռաֆայել Կորերան։ Նրա հետ միասին այդ պաշտոնի համար պայքարում է ևս 7 թեկնածու։
Նախընտրական արշավի ընթացքում Կորերան անձակուրդ է գնացել։ Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 15-ին։ Այս ընթացքում երկիրը կղեկավարի փոխնախագահ Լենին Մորենոն։