Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինն իր ամանորյա ուղերձում կոչ է արել հայրենակիցներին զարգացնել տիեզերական տեխնոլոգիաներն ու ամրապնդել պետության հզորությունը։
Հանրապետության ղեկավարի ելույթը բանավոր էր, ինչը վերջին 19 տարիներին տեղի չէր ունեցել։ Երկրի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը սահմանափակվում էր ամանորյա գրավոր շնորհավորանքով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Հյուսիսային Կորեան բարեհաջող ուղեծիր է դուրս բերել հրթիռ, ինչը բացասական արձագանք է ստացել միջազգային հանրության կողմից։ Այդ փաստը դիտարկվում է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտում։ Փհենյանը միաժամանակ պնդում է խաղաղ նպատակներով տիեզերքն ուսումնասիրելու իր իրավունքի մասին։