Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ օրենսդիրները Քութաիսիից արդեն 2013-ի գարնանը կվերադառնան Թբիլիսի: Քութաիսիիում կառուցված նոր շենքը հարմարավետ է, բայց պատգամավորները հարմար չեն համարում աշխատել մայրաքաղաքից և կառավարական մյուս գերատեսչություններից 230 կիլոմետր հեռավորության վրա: