Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որ քաղցկեղի հեռացումից հետո Կուբայում անցնում է վետվիրահատական շրջանը, մրսել է։ Այդ մասին հայտնել է Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Էրնեստո Վիլեգասը։ Նա նաև ավելացրել է, որ չնայած դրան՝ երկրի առաջնորդն իրեն լավ է զգում։
Վերջին մեկ տարվա ընթացքում Չավեսը 4 վիրահատություն է տարել։ Հիվանդությունը նրան չի խանգարել առաջադրվել և վերընտրվել նախագահական ընտրություններում։ Երդմնակալության արարողությունը նշանակված է հունվարին, սակայն եթե մինչ այդ նա չառողջանա և չվերադառնա նախագահի պարտականությունների իրականացմանը, Վենեսուելայում կնշանակվեն նոր ընտրություններ։