Իսրայելի օդուժն այսօր վաղ առավոտյան ռմբակոծել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը Գազայում։ Ականատեսները հայտնում են, որ էական վնաս է հասցվել շինությանը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան։
Շաբաթ գիշերվա ընթացքում, ըստ իսրայելական բանակի տվյալների, ընդհանուր առմամբ գրոհներ են կազմակերպվել Գազայի հատվածի 85 օբյեկտի ուղղությամբ:
ՀԱՄԱՍ-ի դեմ զանգվածային ռազմական գործողություններն Իսրայելը սկսել է նոյեմբերի 14-ին: Պատճառը Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ պարբերաբար արձակվող հրթիռներն էին: