Հունաստանի խորհրդարանն այսօր պատրաստվում է 2013թ. բյուջեի նախագծի քվեարկությանը, որը ընդունելու դեպքում Հունաստանին կհատկացվի ֆինանսական օգնության հերթական մասնաբաժինը։ Բյուջեի նախագիծը նախատեսում է պետական ծախսերի հսկայական կրճատումներ, ինչը խստորեն քննադատում է երկրի ընդդիմությունը։
Բյուջեի նախագիծն անցած շաբաթ հավանության է արժանացել ամբողջ երկրում տեղի ունեցող բողոքի գործողությունների պայմաններում։ Փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, կընդունվի։ Հակառակ դեպքում Հունաստանը կդառնա անվճարունակ և կհայտնվի եվրագոտուց դուրս գալու վտանգի առջև։