Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Մամեդյարովը մեկնում է Փարիզ

Մամեդյարովը մեկնում է Փարիզ
31.07.2012 | 20:24

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հուլիսի 31-ին մեկնելու է Փարիզ` հանդիպելու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Քննարկումների օրակարգում են երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը:

Դիտվել է՝ 1690

Մեկնաբանություններ