Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է 2013 թ. գարնանը տեղի ունենալիք ընտրություններում պայքարել վարչապետի պաշտոնի համար։ Այդ մտադրության մասին հայտնել է Բեռլուսկոնիի գլխավորած «Ազատության ժողովուրդ» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ֆաբրիցիո Չիկատոն։
Վարչապետի պաշտոնը երեք անգամ զբաղեցրած Բեռլուսկոնին հրաժարական է տվել 2011 թ. նոյեմբերին։ Նա խոստացել էր լքել պաշտոնն այն բանից հետո, երբ պատգամավորները հավանության կարժանացնեին երկիրը խորը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված տնտեսական միջոցառումներին։