«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ադրբեջանն ավարտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահությունը

Ադրբեջանն ավարտել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահությունը
05.06.2012 | 11:18

2012-ի հունիսի 1-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեխտիևը Անվտանգության խորհրդի նախագահությունը փոխանցել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդոնգին:

Ընդունելով նախագահությունը` Լի Բաոդոնգը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հունիսից ստանձնելով` բոլոր ջանքերը կգործադրի միջազգային խաղաղության պաշտպանության համար: Խորհրդի օրակարգում 30 հարցեր կան, այդ թվում` Սիրիայի, Սուդանի, Հարավային Սուդանի, Մերձավոր Արևելքի իրադարձություններին առնչվող:
ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` Անվտանգության խորհուրդը գլխավոր պատասխանատվությունն է կրում խաղաղության ու անվտանգության պաշտպանության համար: ԱԽ-ն ունի 15 անդամ, հինգ մշտական` Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ և տաս ոչ մշտական, որ երկու տարով ընտրում է Գլխավոր ասամբլեան:
Նախատեսվում է, որ երկրորդ անգամ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԱԽ-ում կնախագահի 2013-ի սեպտեմբերից:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3293

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ