Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ 67,1 ՏՈԿՈՍԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է ՍՏԱՑԵԼ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ 67,1 ՏՈԿՈՍԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է ՍՏԱՑԵԼ
17.06.2011 | 00:00

Այսօր «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից քննություններով կավարտվի միասնական քննությունների առաջին փուլը։ Նշենք, որ քննաշրջանն անցավ շատ հանգիստ, ինչպես և սպասվում էր, քանի որ դպրոցում ավարտական դասարաններ չլինելու պատճառով դիմորդների թիվը բավականին քիչ էր։ Քննությունների արդյունքները գրեթե չեն տարբերվում նախորդ տարվա արդյունքներից, թեև թեստերն այս տարի էականորեն հեշտ էին. բավականին դյուրին էր դրական շեմը հաղթահարելը և դրական միավոր ստանալը։ Թերևս բացառություն էր «Մաթեմատիկա» առարկան։ Այս առարկայից բացասական է ստացել 289 դիմորդ կամ այդ առարկայի միասնական քննությանը մասնակցածների 67,1 տոկոսը։ Եվ սա այն դեպքում, երբ հարցաշարերը հետ էին ուղարկվել կազմողներին՝ 35-40 հարցն ավելի հեշտացնելու նպատակով։ Փաստը, թերևս, խոսում է այն մասին, որ դիմորդներն այս տարի հիմնականում անպատրաստ են քննություններին։ Միջին միավորը մաթեմատիկայից 6,3 էր (դրական համարվում է 7,5 միավորը)։ Քննությանը ներկայացած 431 դիմորդներից միայն 2-ն են 17,5-20 միավոր հավաքել։ 9 դիմորդ էլ՝ 13,5-17,25 միավոր։ 7,5-13,25 հավաքել է 131 մասնակից։ Ի դեպ, «Մաթեմատիկա» առարկայից բողոքարկումներ գրեթե չեն եղել։
Առայժմ ամենաբարձր ցուցանիշները նկատվել են հայոց լեզվից և գրականությունից, և դա էլ այն պարագայում, երբ առավելագույն 20 միավորը բացակայել է։
Այսօր «Ֆիզիկա» առարկայից քննության է հայտագրվել 290 դիմորդ, ևս 300 դիմորդ քննություն կհանձնի «Հայոց պատմություն» առարկայից։
Նշենք, որ այս տարի դիմորդների ընդհանուր թիվը 1209 է։ Բուհերին հատկացվել է 2428 անվճար և 18500 վճարովի տեղ։
Հունիսի 24-ից գնահատման և թեստավորման կենտրոնն սկսում է դիմորդների միասնական (բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը։ Միասնական լրացուցիչ քննությանը կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2011 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, այն դիմորդները, որոնք միասնական քննությունների հիմնական փուլին քննություններին հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն դիմորդները, ովքեր առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները։
Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից՝ ամեն օր, ժամը 10.00-17.00, բացի կիրակի օրից՝ հունիսի 26-ից։ Շաբաթ օրը՝ հունիսի 25-ին, մինչև ժամը 14.00։ Դիմում-հայտերի ընդունման ժամկետն ավարտվում է հուլիսի 2-ին՝ ժամը 16.00։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտվել է՝ 1371

Մեկնաբանություններ