Ի տարբերություն մարդկանց, թվերը չեն կարմրում, ինչը Հայաստանում փաստ է, բայց ոչ աքսիոմ։ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին չի զարմացնում այն փաստը, որ, իրենց ներկայացրած տվյալներով, աղքատությունը նվազում է, իսկ կյանքում` ավելանում։
«Զանգվի ձորն այսօր անջատվել է քաղաքից, և վստահ եմ` մեր քաղաքացիներից շատերը նրա տեղը չգիտեն (բացառությամբ նրա մշտական հաճախորդների և այնտեղ եղած կառույցների սեփականատերերի): Պատճառը ձորի ինքանակամ և անհարկի կառուցապատված լինելն է: Բայց չէ՞ որ Զանգվի ձորը մեր բոլորինն է, մեր քաղաքինը:
Կեցցե՛ հայրենի կառավարությունը, որ ամեն գնով կանաչ ճանապարհ է բացում ոմանց վայրենի կրքերի առջև։ Դեռ վերջերս փորձեցինք դարձի բերել հայրենի կառավարությանը` հրապարակելով հույժ հետաքրքիր մի հոդված («Բութ կացինը նախագահի թիկունքին»)։
Հարգարժան պարոն նախարար, մինչ օրս չեմ ստացել Ձեզ ուղղված դիմումի պատասխանը: Դիմումով խնդրել էի Ձեզ` հանձնարարել ստուգել փաստերը և պատասխանել ինձ, թե ինչու է փոխվել իմ հաշմանդամության կարգը` 2-րդից 3-րդի։
Երեկ, նախքան ընտրությունների ավարտը, փորձեցի զրուցել ավանցիների հետ, պարզել` արդյո՞ք ներկայացել են ընտրատարածքներ, պատրաստվո՞ւմ են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, թե՞ ոչ: Եվ առհասարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեն հերթական ընտրություններից:
Երեկ Ավանում ընտրատարածքներից մեկի մոտ հանդիպեցի երկու հարբած մարդու: Նրանք ձեռքից ձեռք էին խլում օղու շիշը: Նրանցից մեկը, ով արդեն լրիվ «անջատվել էր», երանության մեջ խոսում էր քթի տակ. «Ինչ ասեն, կանեմ, գրպանս լիքը, փորս էլ...,- ու տմբտմբացրեց փորին:- Երնեկ ամեն օր ընտրություն լինի՜»:
«Ազգային արժեքների քարոզը երիտասարդության շրջանում» թեմայով հանդիպման ընթացքում ռազմական հոգեբան ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆՆ անդրադարձավ արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։
Սուրբ ծննդյան տոնին նախապատրաստվում են նաև ԱՄԷ-ում: Թեև սա իսլամական տոն չէ, բայց կառավարությունը հնարավորություն է տալիս երկրում ապրող քրիստոնյաներին այն նշելու ըստ արժանվույն:
«Մինչ Գառնու ոստիկանության տարածքային բաժանմունքը տեղից կշարժվի, Գառնու տարածքի «Քարերի սիմֆոնիան» կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի: Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավերում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին է անցել գործի` հանուն իր անձնական շահերի»:
Միջազգային հիմնադրամների ճնշումներին ՀՀ բնապահպանության նախարարը տեղի տվեց, ինչից շահեց «Խոսրովի անտառ» արգելոցը։ Հիշեցնենք, միջազգային երկու հիմնադրամ կասեցրել էր իրենց ներդրումային ծրագրերն արգելոցում, քանի որ նորանշանակ տնօրենը մասնագիտական կրթություն չունի։
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։