Մինչ փոքրաթիվ ՀԱՅերով փորձում ենք կանխել Տավուշի գյուղերի հանձնումը, հող հանձնողը Հայաստանի տարածքով թուրքի ճանապարհն է սարքում։
նիկոլի գծած «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ»-ի այն հատվածն են պատրաստում, որ հանձնած Արցախի Քարվաճառը, Գեղարքունիկի, Վարդենիսի, հետո Մարտունու կողմից դեպի Վայոց Ձորի Եղեգնաձոր, Գնիշիկ, Խաչիկ ու Նախիջևան է տանելու։
Ճանապարհի սարքելու պրոցեսին պարբերաբար ծանոթանում են ԵՄ դիտորդները։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հ.Գ.
Լուսանկարներում Վարդենյանց լեռնանցքի հատվածն է, որը տեղ-տեղ եղած, հին ճանապարհով են սարքում, որոշ տեղերում էլ` նոր ուղի բացում։
Այս կարծեցյալ «խաղաղության» միջանցքը Վայոց Ձորով նաև դեպի Արարատյան դաշտ, Երասխ, բնականաբար Տիգրանաշենի հատվածն է Հայաստանից անեքսիայի ենթարկելու։
Ավելի մանրամասն շուտով կներկայացնեմ։