ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու շղթաներից բացի

Պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու շղթաներից բացի
26.02.2024 | 11:02

Հարգելի հայրենակիցներ, իհարկե, չեմ ցանկանում անդրադառնալ կառավարության ղեկավարի բավականին տհաճ արտահայտություններին, որոնցով նա փորձում էր ատելության, արհամարհանքի, թշնամության տրամադրություններ առաջացնել հեռավոր ռուսաստաններում արտագնա աշխատանքով իրենց ընտանիքը մի կերպ պահող աշխատավորների նկատմամբ։

Ինչու՞ է դեռևս կառավարության ղեկավար անձը թշնամության սլաք ուղղում դեպի աշխատավոր մարդիկ, ընդ որում, հարկային տարատեսակ առաջացած պարտավորությունների մասին չէ խոսքը բնավ։

Խոշոր հաշվով այդ մարդիկ չեն իրազեկվել, մասնագիտական համապատասխան գիտելիքներ չունեն, կամ տարվա ընթացքում ութից ինը ամիս Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանում կամ հեռավոր այլ երկրում աշխատող մարդը, իհարկե, չէր կարող օբյեկտիվորեն ծանոթ լինել հանրապետության հարկային օրենսգրքին։ Ընդամենը ցանկանում եմ մեկ օրինակ բերել կառավարության նախագծերի առօրյայից։

Ամեն օր ստանում եմ ծանուցումներ տարբեր նախարարությունների կողմից օրենսդրական նախագծերի վերաբերյալ, պատկերացրեք, որ յուրաքանչյուր օր էլեկտրոնային հարթակում նախագծերի քննարկման

4 -5, եթե ոչ ավելի փոփոխությունների պարբերականությունը տարվա կտրվածքով կազմում է մոտավորապես 3-4 հազար։

Կարո՞ղ է որևիցե մեկը պատկերացնել, որ հեռավոր Ղազախստանում որտեղ հավանաբար նույնիսկ ինտերնետ չկա գյուղերում, հայ աշխատավորը աշխատանքից հետո պետք է նստի և նման նախագծերի փոփոխությունները օրենքների կարդա, ուսումնասիրի, ուսումնասիրելուց հետո քվեարկության ընթացքում հանդիպի ներկա իշխանավորների ֆեյքերի քվեարկության ազդեցությանը և հակազդեցությանը, դրանից հետո կառավարության նիստերում այդ նախագծերի քննարկմանը հետևի և ապա վերջում հետևի ազգային ժողովի կողմից օրենքի նախագծի, էսպես ասած, հաստատմանը:

Իհարկե չի կարող, ասեմ ավելին այդ խեղճ ու կրակ մարդկանց, քավ լիցի, դաժան աշխատանքը, տանից կտրված լինելը, տարրական հիգիենիկ պայմաններ չունենալը, նրանց մոտ առաջացնում է որոշակի անօգնականության զգացում, որոշակի հեռացված լինելու զգացում, և մարդկանց մենք ոչ թե պետք է զանազան ծուղակներով գցենք ինչ-որ պարտավորությունների տակ, այլ ընդհակառակը ընդառաջենք այդ մարդկանց, բարելավենք նրանց մերձավորների սոցիալական պայմանները, որովհետև այդ մարդիկ երկրի համար կատարում են առնվազն երկու կարևոր ֆունկցիա` աշխատանքի ապահովում, քանզի փաստորեն երկրի կառավարությունից չեն պահանջում իրենց փաստացի գործազրկության համար վճարել և այդ մարդիկ իրենց աշխատանքի դիմաց ձեռք բերած արտարժույթն ուղարկում են հայրենիք, դրանով իսկ օժանդակելով Հայաստանի ՀՆԱ-ի մակարդակի բարձրացմանը:

Ի՞նչ պետք է արվի:

Կարծում եմ` 2016 թվականին ընդունված եկամտահարկի օրենքի այդ փոփոխությունները պետք է վերանայվեն բարեփոխման, այլ ոչ թե կոսմետիկ կերպով:

Արտագնա աշխատանքով զբաղված անձնավորություններին պետք է տանք որոշակի կարգավիճակ, իրազեկել, տալ մասնագիտական խորհրդատվություն, մասնագիտական մոտեցում և պետք է հարցը քննել իր խորության մեջ' հաշվի առներով օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմանները, հասկանալ հարցի տնտեսագիտական էությունը, փորձել հասկանալ նրա սոցիալական բաղադրիչը:

Կարծում եմ` ներկա իշխանական խունտան չունի ցանկություն և մասնագիտական խորը գիտելիքներ գոյացած հիմնախնդրի կարգավորման իմաստով։ Դրա փոխարեն այս խմբակի ղեկավարը փորձել է աշխատավորներին ձեռ առնել նշավակել նրանց, նրանց դեմ ուղղել զանազան սոցիալական խմբերի զայրույթը:

Նրա կարծիքով, հարկային պարտավորությունները ինչ-որ կերպ չկատարած մարդիկ չունեն իրավունք օգտվել հայրենի երկրի ճանապարհներից: Իշխանական խմբակի պարագլուխը կարծես թէ մոռացել է ռեպպեր Սնուփ դոգին վճարված և հավանաբար անհուսալի դեպոզիտը չկայացած համերգի համար։

Այո նրա խմբակի կարկառուն մի գործիչ անձնապես կրում է մոտ վեց միլիոն դոլարի համարժեք 2,5 մլրդ դրամի գումարի անհետացման ռեալ պատասխանատվություն։ Մենք լիահույս պնդում ենք ,որ թմրամոլ ռեպերին վճարված գումարը, որի մասին կարծես թե բոլորն արդեն մոռացել են, դեռևս ոչ միայն օդում կախված չէ, այլև հավանաբար այլևս չկա այն վերադարձնելու նույնիսկ տեսական հնարավորություն։ Աղմկոտ այս գործարքի հետևում կանգնած անձանցից մի քանիսն անձնական պատասխանատվություն են կրելու և գալու է օրը, երբ նրանք չարաբաստիկ համերգի և այդ փողերի անհետացման համար ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Որպես վերջաբան ցանկանում եմ հիշեցնել մեծ մտավորականներից մեկի խոսքը աշխատավորների մասին։ Պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու շղթաներից բացի, բայց կարող են ձեռք բերել մի ամբողջ աշխարհ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ