Հավատով խոստովանում և երկրպագում եմ Քեզ,
անբաժանելի լու՛յս,
միասնական Սու՛րբ Երրորդություն և Մի Աստվածություն,
արարի՛չ լոյսի և հալածի՛չ խավարի,
հալածի՛ր իմ հոգուց մեղքերի և անգիտութեան խավարը
և լուսաւորի՛ր միտքս` աղոթելու Քեզ այժմ հաճույքով ու ստանալու Քեզանից իմ խնդրածները.
և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: