ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արյան գին, արյունոտ հաց, արյան բիզնես

Արյան գին, արյունոտ հաց, արյան բիզնես
18.01.2024 | 18:01

Իշխանափոխությունը քաղաքական պրոցես է:

Քաղաքականությունն էլ գիտություն է:

Մինչև վերջին վինտիկը ուսումնասիրված, հստակեցված գիտություն:

Այդտեղ հեծանիվ հնարելու կարիք չկա:

Հորինման ցանկացած փորձ էլ դատապարտված է ձախողման:

Քաղաքական կոչերով, այնպիսի լոզունգներով, թե Մեղրին կպայթի Երևանում, կամ գերիները, կամ Եռաբլուրը ու էլի նման շատ «կամ»-եր՝ մասսաներ փողոց չեն հանելու:

Ղարաբաղը պայթեցրե՞ց Երևանը:

Ո՛չ:

Սյունիքն էլ չի պայթեցնելու:

Էլ չխոսած գերիների մասին: Կամ զոհվածների, կամ վիրավորների:

Ինչու՞, որովհետև գերի է` պետությունն ընտանիքին փող է տալիս:

Անհետ կորա՞ծ է`փող:

Վիրավոր կամ զոհվա՞ծ՝ էլի փող:

Արյան գին:

Արյունոտ հաց:

Արյան բիզնես:

Իսկ ի՞նչը կարող է մասսաներին փողոց հանել:

Բանաձևը դեռ Լենինն է տվել:

Այն է.

«Մասսաների գիտակցությունը կարող է աճել, մասսաներին փողոց կարելի է հանել ու այնուհետև նրանց շարժել ցանկացած ուղղությամբ, միմիայն տրեդ յունիոնական պահանջներով»:

Այսինքն` սոցիալ-տնտեսական պահանջներով:

Կպի՛ր լայն մասսաներից յուրաքանչյուրի գրպանին, ստամոքսին ու փողոց դուրս կգան:

(Էլեկտրիկ Երևան, 150 դրամ, 2018 թ. ապառիկ կաշառքի

հեռանկար և այլն...):

ՈՒ դա միայն հիմա ու մեզ մոտ չէ: Այդպես Ռուսական

կայսրությունը կործանվեց, այդպես 1936 թ. ՈՒինստոն Չերչիլը Էդուարդ 8-րդ թագավորից ռեալ իշխանությունը որպես վարչապետ խլելով կործանեց Բրիտանական կայսրությունը...

ՈՒզու՞մ եք երկրում իշխանափոխություն, սննդամթերք ներկրող մոնոպոլիստներին ստիպեք մանրածախ գները բարձրացնեն...

Ինչպե՞ս:

Հազար ձև կա:

ՈՒ երկու շաբաթից այս անկարող իշխանությունը էլ չի լինի:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4273

Մեկնաբանություններ