ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Յո՞ երթաս» հարցի հստակ պատասխանն ազգովի ունենք` գրողի ծոցը

«Յո՞ երթաս» հարցի հստակ պատասխանն ազգովի ունենք` գրողի ծոցը
17.12.2023 | 17:04

Իմ հին ընկերները գիտեն, որ իմ նախասիրությունը գրականությունն է։ Սովորաբար երբ մեկին հարցնում են մասնագիտությունը, ժողովրդի լեզվով ասած` փեշակը, օրինակ, էլեկտրիկն ասում է` ես էլեկտրիկ եմ, կոշկակարն ասում է կոշկակար եմ, ջութակահարը` ջութակահար եմ, ֆիզիկոսը` ֆիզիկոս եմ, հողագործը` հողագործ եմ, քարտաշը` քարտաշ եմ, մանկավարժը` մանկավարժ եմ կամ ուսուցիչ եմ և այլն։ Ես ամաչում եմ ասել, որ գրող եմ։

Երկու պատճառ կա։ Առաջինը` Շեքսպիրը, Սերվանտեսը, Բայրոնը, Պուշկինը, Թումանյանն էլ են գրող, բայց հարյուրավոր այդ գրական հսկաներից, աստվածներից հետո ես ո՞նց ասեմ գրող եմ։

Երկրորդ` վերջերս դրան զուգահեռ միանգսմայն հակառակ մի այլ խնդիր է ծագել. մեր գրողներն այս վերջին երեք տասնամյակում այնքան են իջեցրել գրողի նշաձողը, այնքան են արժեզրկել գրողի կոչումը, որ ամաչում եմ ասել` գրող եմ։

Քույրս միշտ այսպես է ինձ ներկսյացնում` եղբայրս է, լրագրող է։

Հարցնում եմ` ինչու՞ ես այդպես անում, պատասխանում է` նախ բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ ունես գրած, որ բազմաթիվ լրագրողների երազանքն է, երկրորդ` գրողներին մեզանում արդեն չեն սիրում, մի տեսակ պնակալեզություն, վախկոտություն է ասոցացնում...

Ամենաթարմ օրինակը. Տեսնելով, որ վերջին մեր խայտառակությունների պատճառի հարցում արցախցի պոետը սար ու ձոր է ընկնում, մեղադրում, պատճառ բերում «համաշխարհային փոթորիկը», լրագրողը, որ որպես մարդ ու քաղաքացի առնվազն տասը գլուխ բարձր է վերջինից, ստիպված հարցն ավելի կոնկրետ է դնում` «Արցախի հայաթափման գործում ո՞վ է կատարվածի առաջին պատասխանատուն ու մեղավորը»։

ՈՒ ի՞նչ է պատասխանում պոետը.

«Առաջին հերթին մենք ենք մեղավոր, որովհետև թույլ տվեցինք, որ բզկտվենք, հետո մասնատվեցինք, երկու մասի բաժանվեցինք` Հայաստան և Արցախ: Արդյունքում` մեր բաժան-բաժան լինելուց նորից թշնամին օգտվեց...»։

ՈՒ եթե խնդրես, աղաչես, անգամ սպանես էլ նա որպես տասներորդական մեղավորի, պատասխանատուի անգամ երբեք չի տա գերագույն ճիվաղի անունը։ Եվ ոչ միայն նա։ Հարյուրավոր պոետ կոչեցյալներ նույնն են:

Բայց վերադառնամ հիմնական ասելիքիս։ Արդեն քանի՜-քանի տարի է ես իմ էջում իմ ոչ մի պատմվածք ու նովել չեմ տեղադրում։ Ժամանակ առ ժամանակ դա ուրիշներն են անում, շատ հաճախ դա կատարում է երևանաբնակ իմ լավ ընկեր, գրականության մեծ սիրահար Վլադիմիր Գրիգորյանը։ Իսկ ես մտածում եմ` երկիր ենք կորցնում, նորանոր ցեղասպանություններից չենք ձերբազատվում, որպես ազգ ենք արդեն վերանում, ու ի՞նչ գրականություն, ինչու՞ գեղարվեստական, քողարկված, այլաբանական լեզվով փորձել ասելիքը տեղ հասցնել, երբ անգամ պարզ գրածդ տեղ չի հասնում։ ՈՒ ստիպված քաղաքական թեմաներով գրառումներ եմ անում, հոդվածներ գրում։ ՈՒ զավեշտն այն է, որ մանր-մունր, երբեմն ոչ էական գրառումներիս հարյուրներով արձագանքում են, իսկ ահա հոդվածի տեսքով հիմնական ասելիքիս հազիվ մեկ-երկու տասնյակ մտերիմ ընկերներ են արձագանքում։ Այդօրինակ ողբալի վիճակում է վերջին հոդվածս, որ տեղադրված է այս գրառումից առաջ։

ՈՒ շարունակ այս միտքն է ծառանում իմ առջև` էլ ինչու՞ եմ տանջվում, հոդվածներ գրում, ու՞մ համար եմ գրում, երբ անգամ մեր ժամանակների մեծ գիտնական, տաղանդավոր ընկերոջս` Արա Հարությունյանի փայլուն հոդվածներին առավելագույնը մի քանի տասնյակ մտերիմ, խելացի ու արժանապատիվ ընկերներն են միայն արձագանքում:

Հենրիկ Սենկևիչի հանրահայտ վեպի վերնագիրն է` «Յո՞ երթաս»։ Մենք այդ հարցի հստակ պատասխանն ազգովի ունենք` գրողի ծոցը։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2477

Մեկնաբանություններ