ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
26.10.2023 | 00:01

Տեր գթա ազգս, խնդրում եմ ներիր մեր բազում մեղքերը և արժանացրու քո ողորմությանը։

Խաղաղ պահի երկիրս, հավատքով և հույսով լցրու մեր հոգիները, տուր մեզ ուժ, համբերություն, սովորեցրու մեզ գթասիրդ լինել, սիրել միմիանց և մեր հայրենիքը։

Դիտվել է՝ 1828

Մեկնաբանություններ