Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Օգնի՛ր, խաչս տանեմ

Օգնի՛ր, խաչս տանեմ
23.10.2023 | 00:01

Իմ լավ Հիսուս, բարի Հիսուս,

Ասա՛, ես ի՞նչ անեմ,

Քո նվիրած սերմերը լույս,

Ի՞նչ խոսքերով ցանեմ:

Սրտիս խորքում սեր է ու հույս,

Մութը ինչպե՞ս վանեմ,

Իմ լավ Հիսուս, բարի Հիսուս,

Օգնի՛ր, խաչս տանեմ…

Հովի ԵԳՈՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ