ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Միխեիլ Աննորմալի առաջարկը պրովոկացիա է, Հայաստանը կլանելու, ոչնչացնելու անոնս

Միխեիլ Աննորմալի առաջարկը պրովոկացիա է, Հայաստանը կլանելու, ոչնչացնելու անոնս
22.10.2023 | 06:55

Սաակաշվիլին մահացել է։ Պատկերացրեք, որ այս լուրը ստացող ցանկացած վրացի կուրախանա, շատերը կստիպեն կառավարությանը, որպեսզի Վրաստանի նախկին սկանդալիստ, ինքնամեծար ղեկավարի դին դնեն փողոցում, որպեսզի մարդիկ վերջին ամոթանքը և անեծքը տան մեր հյուսիսային բարեկամ երկիրը փորձադաշտ սարքած ինքնահավան տխմարին։

Հավաքական արևմուտքի կողմից մեկ տարի առաջ դեպի հայրենիք գործուղված սրիկան իրադարձությունների շրջադարձը չընկալեց և հայտնվեց վրացական բանտում, որտեղ սիմուլյանտ ու խառնակիչ, պիղծ սրիկան զրկվեց արևմտյան տերերի օժանդակությունից և մեղմ ասած չարագույժ մի ուրվական է դարձել։

Բա՞յց, ինչպես մի խելացի մարդ էր ասել հներից, մեռելներ կան, որոնց պետք է նորից թաղել։ Հիմա էս բայղուշ գյոռնափշտիկը որոշել է հարություն առնել և ո՛չ ավելի, ո՛չ պակաս որոշել է խրատական նամակ գրել ՀՀ վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլ Փաշինյանին։

Նամակում բազմաթիվ պրովոկացիոն եզրույթներ կան, անտանելի սնոբիզմ, էժանագին կրուտիտներ, խելագար խորհուրդներ, նևրասթենիկ հույզեր։

Կարելի էր հեղինակի անձը իմանալով, ընդհանրապես չկարդալ խելագարի գլխից արտաթորած ասույթները, բայց որոշ բաղադրիչներ, այնուամենայնիվ, ուշադրություն են գրավում։ Սաակաշվիլին մեր երկիրը պարտություն բերածին խորհուրդ է տալիս.

1. Դուրս գալ ՀԱՊԿ կազմից:

2. Դուրս գալ ԱՊՀ կազմից:

3. Դուրս գալ մաքսային միության կազմից:

4. Հեռացնել Գյումրիում տեղակայված ռազմաբազան:

Իհարկե սիմուլյանտ հոգեկան հիվանդի մղկտոցների բովանդակությանը արդեն ծանոթ ենք և պետք է խոստովանել, որ ՀՀ ներկա իշխանությունների մտքին էլ կան հիշատակված չորս կետերը, բայց կար մի նոր կետ, մի նոր փորձանք, որն Արեմուտքը փորձել է մեսիջ ուղարկել խելագարի շուրթերով։

Մասնավորապես Միխեիլ Աննորմալն առաջարկել է բալթյան երկրների օրինակով ձևավորել անդրկովկասյան ինչ-որ միություն, հավանաբար Անդրկովկասյան Ֆեդերացիայի օրինակով։

Սա շատ խորը, հեռու գնացող պրովոկացիա է, Հայաստանը կլանելու, ոչնչացնելու անոնս, որի մասին ցանկացած զրույց, ցանկացած առաջարկ պետք է մերժվի, որովհետև դրա միակ շահառուն հզոր տնտեսություն ունեցող Թուրքիան և Ադրբեջանն են։

Արևմուտքը Ռուսաստանին, Իրանին Անդրկովկասից հեռացնելու նպատակով նոր խայծ է նետում թատերաբեմ, սկսում է Հայաստանը և Վրաստանը քանդելու, վերացնելու ծրագիր, հօգուտ Ադրբեջանի։

Ա՛յ, այդ նպատակի համար էլ Ստրասբուրգում ծափ էին տալիս իրենց ծրագրերն անշեղորեն կատարող արարածին, որը արդեն իսկ չունի լեգիտիմ մեծամասնություն հանրության ընկալումների մեջ և դա հասկանալու համար հիշեցնենք, որ Երևանում իշխանական վարկանիշն ընդամենը 9 տոկոս է։ Սաակաշվիլին պատահական դիակ չէ, նա արևմտյան վատթարագույն, անբարո, աղանդավորական, հակամարդ, հակահայ, հակաքրիստոնյա քաղաքական շրջանակների ձայնալարն է և պետք է ՀՀ ազգայնական, ազգային ուժերը պատրաստ լինեն խորը, համակարգված պայքարի ընդդեմ մեր ինքնիշխանության դեմ ոտնձգող կենդանի դիակների։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ