ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հային պետք է փրկել հայի կեղտոտ իշխանությունից, հայի հանցագործ կառավարումից, հայի երախից

Հային պետք է փրկել հայի կեղտոտ իշխանությունից, հայի հանցագործ կառավարումից, հայի երախից
12.10.2023 | 09:14

Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ էր հայտարարվել: Սգո օրը վերածեցին միտինգի, Եռաբլուրում կոխկրտվեցին զոհերի շիրիմները, մարդիկ իրար ծեծեցին, իրար հայհոյեցին: Այս ամենը կազմակեպելու համար թուրքական հատուկ ծառայությունները գաղտնի շրջաբերական էին իջեցրել, իսկ ռուսները սպառնացել էին, որ եթե տեղի չունենա՝ գազի գինը կթանկացնեն:

Երեք տարի անց չհրապարակեցին զոհերի ամբողջական ցուցակները: Եռաբլուրները վերածեցին շիրմաքարերի ֆոնին նկարվելու ու համացանցում տեղադրելու վայրի: Սա էլ հատուկ կազմակերպել էին մասոնական օթյակի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:

2020 թվի մայիսին, Փաշինյան Նիկոլին հաճոյանալու համար, Շիրակի մարզի պատգամավորներից մեկը՝ «Շիրակ» գերեզմանատանը գաղտնի նկարում ու տիրոջն էր ուղարկում թաղման արարողություն, որտեղ հարազատները հանդգնել էին ննջեցյալին հրաժեշտ տալ առանց դիմակների: Անմիջապես այդ նկարը ժողովրդական վարչապետը տեղադրեց իր էջում ու մեկնաբանություններում սկսեցին ամենավեջին վիրավորանքները տալ քովիդի դեմ պայքարը ձախողող շիրակցիներին:

Հետո պարզվեց, որ այս այլանդակությունը կազմակերպել էին Իսլամական հեղափոխության պահապանները:

2018 թվի դավադիր թավիշին որևէ ինստիտուցիոնալ գնահատական չտրվեց:

Դատախազությունից ի՞նչ սպասես, ԱԱԾ-ից ի՞նչ սպասես, որսորդ միությունից ու ֆուտբոլի ֆեդերացիայից ի՞նչ սպասես: Ժուռնալիստների միությունից ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ:

Իսկ Մայր Աթոռին ո՞վ արգելեց խոսել. անգլոսաքսե՞րը, Հռոմի Պա՞պը, Հոռոմի գյուղապե՞տը: Ասեք խնդրեմ, թե ինչի՞ է նման այն եկեղեցին, որին արգելում են ճշմարտությունը բարձրաձայնել. թաղման բյուրոյի՞:

Սա է Հայաստանի այսօրը, երեկը և ամենայն հավանականությամբ՝ ապագան:

Զարմանում եմ, թե ինչպես է դեռ հողն իր վրա հանդուրժում այս ամենը:

Միլիարդավոր դրամների հասնող բանկային դեպոզիտներով հայրենիք են փրկում, թուրքական գործակալների դեմը կզելով՝ թուրքականացման դեմ են պայքարում:

Լակոտներին բանակից ազատում են և խոսում Արցախից:

Ինչպե՞ս կարելի է զորակոչն ուղարկել աղդամներ ու ջաբրայիլներ, սպանել տալ հազարներին ու հետո հիմնավորել, որ նույնսիկ Մարտակերտն ու Ասկերանը իրավաբանորեն վաղուց եղել են Ադրբեջանի կազմում:

Ինչպե՞ս:

ՈՒ դա անել մի այնպիսի դեմքով, կարծես թե տեղի է ունեցել մի թեթև վրիպակ:

Հարցում եմ դրել, թե ո՞ր ազգն է ամենաշատը վնասել հայերին: Մեկնաբանություններում ու նամակներում հարյուրավոր մարդիկ գրում են` ավելացրեք ՝ «հայը» տարբերակը:

Որովհետև հային պետք է փրկել հայի կեղտոտ իշխանությունից, հայի հանցագործ կառավարումից, հայի երախից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3814

Մեկնաբանություններ