ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամեն ինչ մեզնից է կախված

Ամեն ինչ մեզնից է կախված
16.07.2023 | 19:46

90-ականներին Արցախում տանկեր չկային, բայց մեզ հաջողվեց սկզբում որսորդական հրացաններով, հետո թշնամուց խլված ավտոմատներով, ապա հրետանիով, տանկերով, հետո արդեն դաշնակիցներից ձեռք բերած խոշոր զենքերով հաղթել Ադրբեջանին։

Այն ժամանակ էլ Բերձորի ճանապարհը փակ էր, ապրանքը տեղ էր հասնում ուղղաթիռներով, որոնց մի մասը թշնամին խփում էր ճանապարհին։ Ոչ մի օդաչու վստահ չէր, որ տեղ կհասնի կամ կվերադառնա։ Տարիքով արցախցիները սա լավ կհիշեն։

Այն ժամանակ էլ սննդի ու վառելիքի խնդիր կար, երեխաների ամեն ուզած չէ, որ հնարավոր էր ձեռք բերել։ Ավելին, այն ժամանակ թշնամին կրակում էր Արցախի բնակավայրերի վրա, երեխաներն ապրում էին նկուղներում։

ՈՒ այդպես արցախցին կարողացավ դիմադրել թշնամուն՝ հաստատուն մնալ հայրենի հողում։

Այն ժամանակ էլ Արցախից փախչող մարդիկ կային։ Դժվարություններին չդիմանալով՝ ոմանք փախան Հայաստան, հետո գնացին Ռուսաստան։

Իմ կարծիքով այդպիսի մարդիկ հայրենիքին հյուրանոցի նման են վերաբերվում։ Լավ պայմաններ կան, կմնան, պայմանները դժվար եղան, կգնան ուրիշ հյուրանոց, ուրիշ հայրենիք կունենան իրենց համար, նրանցից ոմանք հիմա գուցե կռվում են ՈՒկրաինայում։

90-ականներին մենք հաղթեցինք ոչ այնքան զենքի, որքան մեր հավատի ու կամքի շնորհիվ։ Կար ոգի, կար Արցախը պահելու ցանկություն, ու ոչ ոք չէր նվնվում, թե ամեն ինչ ծախած է, Արցախը պահելու հնարավորություն չկա։

Հատուկենտ նվնվացողներին էլ բոլորը ամոթանք էին տալիս։

Հիմա նույն վիճակն է։ Արցախում ծանր վիճակ է, երեխաների ուզած ամեն ինչ չէ, որ ծնողները կարող են ձեռք բերել, վախենում են իրենց ընտանիքների անվտանգության համար, վառելիք չկա, մեքենաները չեն կարող ազատ տեղաշարժվել։ Էլի փակ է ճանապարհը, էլի հնարավոր չէ ուղղաթիռով ապրանք բերել, մեկ-մեկ ռուսներն են իրենց ուղղաթիռներով անհրաժեշտ ապրանք հասցնում։

Հիմա մենք էլի կանգնած ենք հավատի ու կամքի առաջ։ Կամ կունենանք ուժեղ կամք, կդիմանանք դժվարություններին ու կհաղթենք, կամ կկորցնենք մեր ոգին, կթուլանանք, չենք պայքարի, դուրս կգանք Արցախից ու կփակենք մեր պատմության վերջին էջը։

Ամեն ինչ մեզնից է կախված։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ