ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պրոք­սի պա­տե­րազմ­նե­րի ո­րո­գայ­թում

Պրոք­սի պա­տե­րազմ­նե­րի ո­րո­գայ­թում
30.10.2020 | 00:10

Միայն՝ այս­քան վեր­ջին կո­չե­րի տակ - ի զեն,
Ա­րա­լեզ­նե՛ր, մի՛ խմբ­վեք իմ առջև,
Եվ ինձ դեռ մի՛ լի­զեք, դուք ինձ դեռ մի՜ լի­զեք,
Իբրև դիակ ես դեռ կա­տա­րյալ չեմ։
Վա­հագն Ա­ԹԱ­ԲԵ­ԿՅԱՆ


Պա­տե­րազ­մի մեկ ա­մի­սը ռազ­մա­կան ու քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով հաս­տա­տեց, ինչ հայտ­նի էր երկ­րորդ օ­րը: Չկա հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազմ, կա թուրք-ռու­սա­կան պրոք­սի պա­տե­րազմ, որ շա­րու­նա­կու­թյունն է Սի­րիա­յի ու Լի­բիա­յի ա­նա­վարտ պրոք­սի պա­տե­րազմ­նե­րի: Էր­դո­ղանն ու Պու­տի­նը ո­րո­նում են մի­մյանց ա­քի­լե­սյան գար­շա­պա­րը: Էր­դո­ղա­նը գտել է Կով­կա­սը, Պու­տի­նը շա­րու­նա­կում է հար­վա­ծել Սի­րիա­յում: Վեր­ջին հար­վա­ծը Սի­րիա­յում իս­լա­միս­տա­կան «Ֆայ­լակ աշ Շամ» խմ­բա­վոր­ման ճամ­բա­րին էր: «Ֆայ­լակ աշ Շամն» ա­ռա­վել մար­տու­նակ ու լավ պատ­րաստ­ված խմ­բա­վո­րում և ոչ միայն Էր­դո­ղա­նի ֆա­վո­րիտն է՝ ըստ փոր­ձա­գետ­նե­րի, այլև «Լի­բիա­յի ու Կով­կա­սի կոնֆ­լիկտ­նե­րի հա­մար Ան­կա­րա­յի վարձ­կան­նե­րի հա­վա­քագր­ման ա­մե­նա­կարևոր ռե­զեր­վուար­նե­րից է»: Այս խե­լա­գար պա­տե­րազ­մը սեպ­տեմ­բե­րից ու Ար­ցա­խում չի սկս­վել, այլ Սի­րիա­յում, երբ հուն­վար-փետր­վա­րին ռու­սա­կան ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րից հե­տո Ա­սա­դի զոր­քե­րը սկ­սե­ցին տա­րածք­ներ ա­զա­տագ­րել: Վերջ­նա­կան հաղ­թա­նա­կը կան­խեց Ան­կա­րան՝ իր բա­նա­կով, ծանր հրե­տա­նիով ու մար­տա­կան դրոն­նե­րով: Մոսկ­վան ու Դա­մաս­կո­սը ստիպ­ված էին հրա­դա­դա­րի ռե­ժիմ հաս­տա­տել: Զու­գա­հեռ Լի­բիա­յում Խա­լի­ֆա Խաֆ­թա­րը Տրի­պո­լիի մա­տույց­նե­րում էր: Նո­րից Թուր­քիա­յի ռազ­մա­կան մի­ջամ­տու­թյու­նը սի­րիա­ցի վարձ­կան­նե­րի ու դրոն­նե­րի հետ փո­խեց ու­ժե­րի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը: Խաֆ­թա­րը նա­հան­ջեց: Պու­տի­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րը Էր­դո­ղա­նին ցան­կա­լի ար­դյուն­քը չտ­վե­ցին, հրա­ժա­րա­կան տվեց Էր­դո­ղա­նի հո­վա­նա­վո­րու­թյու­նը ու­նե­ցող Տրի­պո­լիի Ազ­գա­յին հա­մա­ձայ­նու­թյան կա­ռա­վա­րու­թյան վար­չա­պետ Ֆա­յեզ Սա­րա­ջը, Ա­թենքն ու Կիպ­րո­սը չե­ղյալ հայ­տա­րա­րե­ցին Թուր­քիա­յի ու Լի­բիա­յի ծո­վա­յին հա­մա­ձայ­նա­գի­րը: Պու­տի­նը թույլ չի տա­լիս Էր­դո­ղա­նին Սի­րիան մաս­նա­տել ու սե­փա­կա­նել այն տա­րած­քը, որ դուրս է բե­րում Մի­ջերկ­րա­կան Մ-4 և Մ-5 մայ­րու­ղի­նե­րով, որ նավ­թի ճա­նա­պարհ­ներն են: Էր­դո­ղա­նը Մի­ջերկ­րա­կա­նի ել­քը գտավ Կով­կա­սում: ՈՒ հենց այդ պատ­ճա­ռով հրա­դա­դար չի հաս­տատ­վում: Էր­դո­ղան-Պու­տին հան­դի­պու­մը կա­րող է վեր­ջա­կետ դնել պա­տե­րազ­մին, որ­տեղ Էր­դո­ղա­նը թքած ու­նի Ադր­բե­ջա­նի վրա էլ, Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վրա էլ: Այդ պատ­ճա­ռով էլ ԵԱՀԿ ՄԽ հա­մա­նա­խա­գահ­ներ Ֆրան­սիան ու ԱՄՆ-ը հա­պա­ղում էին միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն­նե­րով: Նրանք գի­տեն, որ հնա­րա­վոր է Էր­դո­ղան-Պու­տին սե­պա­րատ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն՝ այս փաս­տը ևս փոր­ձա­գետ­նե­րը քա­նիցս բարձ­րա­ձայ­նել են:

Էր­դո­ղանն ու­զում է Ան­դր­կով­կա­սում փո­խել ստա­տուս քվոն և Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վել՝ դուրս մղե­լով Արևմուտ­քը: Այդ­պես ե­ղել է 1920-ա­կան­նե­րին Լե­նի­նի ու Ա­թա­թուր­քի միջև: Հի­մա շա­տերն են ար­ձա­նագ­րում, որ Էր­դո­ղա­նը կյան­քի է կո­չում նեոօս­մա­նյան ի­դեա ֆիք­սը, ի­րա­կա­նում Ան­կա­րան ա­ռա­ջար­կում է փո­խել մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ճար­տա­րա­պե­տու­թյու­նը Ան­դր­կով­կա­սում ու Մեր­ձա­վոր Արևել­քում, որ իր կար­ծի­քով՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ է տա­լիս Ան­կա­րա­յին ու Մոսկ­վա­յին: Այդ պատ­ճա­ռով է Ան­կա­րան իր ներգ­րա­վու­մը Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի կոնֆ­լիկ­տի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում հա­մա­րում բնա­կան և սպա­սում Մոսկ­վա­յի դրա­կան ար­ձա­գան­քին, որ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­մա­տեղ դա­սա­վո­րում­ներ սկ­սեն Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քում՝ դուրս մղե­լով ար­տա­քին որևէ այլ խա­ղա­ցո­ղի: Այդ են­թա­տեքս­տում են Լի­բա­նա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ ուղղ­ված Ֆրան­սիա­յի դեմ: Թուր­քիան, հետևա­բար և Ադր­բե­ջա­նը, դեմ են Մինս­կի խմ­բին և նպա­տակ ու­նեն ձևա­վո­րել նոր ձևա­չափ՝ Ան­կա­րա-Մոսկ­վա: Տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու­ժե­րի դա­սա­վո­րում­նե­րը չեն նպաս­տում Մինս­կի խմ­բի դիր­քե­րի ամ­րապ­նդ­մա­նը: Ան­կա­րան Ար­ցա­խում հրա­դա­դա­րից ո­չինչ չի շա­հում և շա­հագր­գռ­ված է ի­րա­վի­ճա­կը սրե­լով, ու այդ պատ­ճա­ռով Ադր­բե­ջա­նը, իբրև Թուր­քիա­յի խա­ղի մաս­նա­կից, կոնֆ­լիկ­տի մեջ մաք­սի­մա­լիս­տա­կան դիրք ու­նի:


Ան­կա­րան Ադր­բե­ջա­նի կող­քին է, որ դառ­նա Ան­դր­կով­կա­սում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինտ­րի­գի մաս­նա­կից և նույ­նը վե­րար­տադ­րի Սի­րիա­յում ու Լի­բիա­յում: Հոկ­տեմ­բե­րի 28-ին հայտ­նի դար­ձան Էր­դո­ղան-Պու­տին հե­ռա­խո­սազ­րույ­ցից ո­րոշ ման­րա­մաս­ներ: Ե­թե Պու­տի­նի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վը հեր­քում է, որ նա­խա­գահ­նե­րը քն­նար­կել են Թուր­քիա­յի մաս­նակ­ցու­թյու­նը ղա­րա­բա­ղյան խնդ­րի կար­գա­վոր­մա­նը՝ պն­դե­լով «Դա չի ե­ղել օ­րա­կար­գում», Էր­դո­ղա­նը Ազ­գա­յին մեծ ժո­ղո­վի նիս­տում հայ­տա­րա­րել է. «Մենք լավ բա­նակ­ցու­թյուն­ներ անց­կաց­րինք Պու­տի­նի հետ: Ման­րա­մասն քն­նար­կե­ցինք Ղա­րա­բա­ղի խն­դի­րը: Մենք ա­սա­ցինք. «Ե­կեք ա­վար­տենք այս ա­մե­նը Կով­կա­սում, ու­զում եք՝ հա­մա­տեղ քայ­լեր ա­նենք, խո­սենք կող­մե­րի հետ»: Հի­մա կարևոր է հս­տակ ո­րո­շել՝ լու­ծու՞մ ենք այս խն­դի­րը, թե՞ ոչ»: Ա­վե­լին՝ եղ­բայ­րա­կան «բա­ժա­նում» է ե­ղել՝ Էր­դո­ղա­նը խո­սում է «եղ­բայր» Ա­լիևի հետ, Պու­տի­նը՝ Փա­շի­նյա­նի: Հա­մա­ձայ­նե՞լ են եր­կու­սով հար­ցը լու­ծել: Թերևս՝ ա­յո: Հոկ­տեմ­բե­րի 28-ին «եղ­բայր» Ա­լիևը հայ­տա­րա­րեց, որ ե­թե Մոսկ­վա­յից հրա­վեր լի­նի, պատ­րաստ է Մոսկ­վա­յում բա­նակ­ցել Փա­շի­նյա­նի հետ: Ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի: Նա­խա­պայ­ման­նե­րը դրել է Էր­դո­ղա­նը, և Պու­տի­նը ըն­դու­նել է: Մոսկ­վան պար­բե­րա­բար հայ­տա­րա­րում է, որ այս կամ այն երկ­րի մաս­նակ­ցու­թյու­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րին պետք է հա­մա­ձայ­նեց­նել հա­կա­մար­տող կող­մե­րի հետ: Բայց Պու­տի­նը «Վալ­դա­յում» ա­սում էր, որ հնա­րա­վոր է Մինս­կի խմ­բի ձևա­չա­փի «թեթևա­կի» փո­փո­խու­թյուն: «Թեթևա­կին» Թուր­քիան է: Պա­տա­հա­կան չէ, որ Էր­դո­ղանն ու Պու­տի­նը հե­ռա­խո­սով քն­նար­կել են ի­րա­վի­ճա­կը Իդ­լի­բում ու Լի­բիա­յում: Թերևս՝ հա­մա­ձայ­նու­թյան չեն ե­կել, Էր­դո­ղա­նը ստու­գո­ղա­կան 2 կրա­կոց ար­ձա­կեց հա­ջորդ օ­րը՝ դե­պի Մոսկ­վա ու Վա­շինգ­տոն: «Վեր­ջերս վնա­սա­զերծ­վել են Սի­րիա­յի ա­հա­բե­կիչ­նե­րը, որ ա­հա­բեկ­չու­թյուն­ներ էին նա­խա­պատ­րաս­տում մեր տա­րած­քում: ԱՄՆ-ը փոր­ձում է ստեղ­ծել նոր պա­տե­րազ­մա­կան գո­տի սի­րիա-ի­րա­քյան սահ­մա­նի եր­կայն­քով։ Ե­թե ա­հա­բե­կիչ­նե­րը չհե­ռա­նան մեր սահ­ման­նե­րից, մենք կանց­նենք գոր­ծո­ղու­թյուն­նե­րի»,- ա­սաց ԱԶԿ-ի ¥«Ար­դա­րու­թյուն և զար­գա­ցում» կու­սակ­ցու­թյուն¤ խմ­բակ­ցու­թյան նիս­տում ու հա­վե­լեց, որ Թուր­քիա­յի զին­ված ու­ժերն ի վի­ճա­կի են «մաք­րել Սի­րիան բո­լոր ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից»: Դա մեծ սուտ է. ա­հա­բեկ­չա­կան խմ­բե­րը Թուր­քիա­յի բա­նա­կի հար­վա­ծա­յին ուժն են: Նույն նիս­տում Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րեց. «Ռու­սաս­տա­նի հար­ձա­կու­մը Իդ­լի­բի շր­ջա­նում տե­ղա­կայ­ված ընդ­դի­մու­թյան ու­սում­նա­կան ճամ­բա­րի վրա ցույց է տա­լիս այն­տեղ կա­յուն խա­ղա­ղու­թյուն և հան­գս­տու­թյուն հաս­տա­տե­լու ցան­կու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը»:


Սա է ի­րա­վի­ճա­կը: Փաս­տա­ցի՝ մենք Ար­ցա­խում վճա­րում ենք Էր­դո­ղա­նի ու Պու­տի­նի ձա­խո­ղում­նե­րի դի­մաց՝ չլի­նե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղի մաս­նա­կից: Էր­դո­ղա­նը չի կա­րող ան­վերջ հար­ձակ­վել Մակ­րո­նի, Թրամ­փի, ՆԱ­ՏՕ-ի վրա, բայց կա­րող է հար­ձակ­վել Ար­ցա­խի, գու­ցե նաև Հա­յաս­տա­նի վրա՝ նրա պա­հանջ­նե­րը Մակ­րո­նից, Թրամ­փից, Բրյու­սե­լից չեն, այլ Պու­տի­նից: Ի՞նչ է ա­նում ռազ­մա­վա­րա­կան մեր դաշ­նա­կի­ցը: Բա­ցի՝ հրա­դա­դա­րի ապ­րիո­րի փոր­ձե­րից, երբ ան­գամ չեն հա­մա­ձայ­նեց­վում պայ­ման­նե­րը: Բա­ցի պար­բե­րա­բար Մակ­րո­նի ու Թրամ­փի ա­կան­ջին շշն­ջա­լուց, որ ին­քը հար­ցը կլու­ծի: Բա­ցի Ադր­բե­ջա­նը կորց­նե­լուց հե­տո՝ Բաք­վին իր ազ­դե­ցու­թյան դաշ­տում պա­հե­լու փոր­ձե­րից: Բա­ցի Էր­դո­ղա­նի հետ հե­ռա­խո­սե­լուց: Միակ գոր­ծուն քայ­լը Սի­րիա­յում վարձ­կան­նե­րի ճամ­բար­նե­րը հր­թի­ռա­կո­ծելն է: Ին­չու՞ չի ա­նում: Այլևս լծակ չու­նի իր մե­ծաց­րած հրե­շի վրա: Մնում է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ մտ­նե­լը, որ ան­կան­խա­տե­սե­լի հե­տևանք­ներ ու­նի հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բով: Այս­պե՞ս է ռու­սա­կան ռազ­մա­բա­զան մեզ պաշտ­պա­նում Թուր­քիա­յից: Երբ թուր­քա­կան բայ­րաք­թար­նե­րը ա­մեն օր հե­տա­խու­զա­կան թռիչք­ներ են ա­նում Հա­յաս­տա­նի սահ­մա­նին, որ­տե՞ղ է հայ-ռու­սա­կան հա­մա­տեղ ՀՕՊ-ը: Պաշ­տո­նա­պես Լի­բիա­յում Ռու­սաս­տա­նը կոնֆ­լիկ­տի կողմ չէ, կռ­վում են «Վագ­ներ» մաս­նա­վոր խմ­բա­վոր­ման վարձ­կան­նե­րը: Հի­մա Ռու­սաս­տանն ու Թուր­քիան ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից­նե՞ր են, թե՞ ոչ: Ինչ­պես Պու­տինն էր «Վալ­դա­յում» հայ­տա­րա­րում՝ Էր­դո­ղա­նը իր «լավ բա­րե­կամն» է ու նրա հետ «հեշտ է հար­ցե­րը լու­ծել»: Թուր­քիան ու Ռու­սաս­տա­նը ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կից­ներ են, երբ եր­կու­սի էլ հա­րա­բե­րու­թյուն­ներն Արևմուտ­քի հետ վատ են, դառ­նում են գոր­ծըն­կեր, երբ մե­կը կամ մյու­սը լե­զու է գտ­նում ԱՄՆ-ի կամ Արևմուտ­քի հետ: Լե­նի­նը հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյուն էր ու­զում Արևելք ար­տա­հա­նել «հե­ղա­փո­խա­կան թուրք աս­կյա­րի» մի­ջո­ցով, վերց­րեց Կար­սը, Ար­դա­հա­նը, Սա­րի­ղա­մի­շը, նվի­րեց Ա­թա­թուր­քին, Ստա­լի­նը Հա­յաս­տա­նից վերց­րեց Ար­ցախն ու Նա­խիջևա­նը, նվի­րեց Ադր­բե­ջա­նին: Էր­դո­ղա­նը ջա­նում է նույ­նը ա­նել՝ Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի հաշ­վին իր հար­ցե­րը լու­ծել Ռու­սաս­տա­նի հետ Մեծ Մեր­ձա­վոր Արևել­քի ցնո­րա­միտ ծրագ­րե­րում: Ին­չու՞ ոչ: Ռու­սաս­տա­նը, որ կորց­րել է Ադր­բե­ջա­նը, կորց­նում է նաև Հա­յաս­տա­նը՝ ռուս փոր­ձա­գետ­ներն են ար­ձա­նագ­րում: Նրանք են բարձ­րա­ձայ­նում, որ ոչ թե Ադր­բե­ջա­նը՝ Թուր­քիա­յի պա­սով, այլ Հա­յաս­տանն ա­վե­լի ա­րագ կա­րող է ան­դա­մակ­ցել ՆԱ­ՏՕ-ին, ե­թե Ռու­սաս­տա­նը եր­կար շա­րու­նա­կի ակ­տիվ ան­գոր­ծու­թյու­նը և Հա­յաս­տա­նը մե­նակ թող­նի Ռու­սաս­տա­նի թշ­նա­մու դեմ:


Իսկ Արևմու՞­տքը: Արևմուտ­քը, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի այդ պա­սիան­սում չմի­ջամ­տե­լու ի­րա­վունք­ներն ու­նե­նա­լով, պար­տա­վոր է պաշտ­պա­նել ինքն ի­րեն՝ ա­ռա­ջին, պաշտ­պա­նել Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը՝՝ երկ­րորդ: Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը պաշտ­պա­նե­լով ի­րենց՝ պաշտ­պա­նում են այլ եր­կր­նե­րին՝ Արևմուտ­քում ու Արևել­քում: Էր­դո­ղա­նի հա­ջորդ թի­րա­խը լի­նե­լու է Կիպ­րո­սը, հե­տո՝ Հու­նաս­տա­նը: Հե­տո ի՞նչ, որ ԵՄ ու ՆԱ­ՏՕ-ի ան­դամ են: Ի՞նչ են ա­նում ՆԱ­ՏՕ-ն կամ ԵՄ-ն՝ կան­խե­լու Թուր­քիա­յի ագ­րե­սիան: Բա­ցա­ռու­թյամբ Ֆրան­սիա­յի՝ բո­լոր եր­կր­ներն էլ ա­նում են մեծ Ո­ՉԻՆՉ՝ Գեր­մա­նիա­յի գլ­խա­վո­րու­թյամբ: Եվ դար­ձյալ՝ Ֆրան­սիան է պա­հան­ջում ԵՄ գա­գա­թա­ժո­ղո­վում քն­նար­կել Թուր­քիա­յի հար­ցը: Իսկ հարևան Ի­րա՞­նը: Ի­րա­նի ԱԳ փոխ­նա­խա­րար Ա­բաս Ա­րաղ­չին միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն է սկ­սել՝ Բա­քու, Մոսկ­վա, Ան­կա­րա, Երևան եր­թու­ղով, ներ­կա­յաց­նե­լու Ար­ցա­խի հար­ցի լուծ­ման Ի­րա­նի ծրա­գի­րը: Դա­տե­լով Ա­րաղ­չիի հայ­տա­րա­րու­թյու­նից, որ ե­լա­կե­տը Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյունն է, Երևան ի­զուր է գա­լու: Թուրք-ռու­սա­կան պրոք­սի պա­տե­րազ­մում մեռ­նում են մեր զա­վակ­նե­րը, և ա­րյու­նը միակ գինն է, ո­րով ՄԵՆՔ կա­րող ենք կանգ­նեց­նել օ­տար­նե­րի պա­տե­րազ­մը մեր հո­ղե­րում: ՀԱՂ­ԹԵ­ԼՈՒ ԵՆՔ՝ մեզ հետ են ոչ միայն մեր փա­ռա­հեղ սփյուռ­քը, որ չի դա­դա­րեց­նում Ար­ցա­խի ճա­նաչ­ման պայ­քա­րը, այլև նրանք, որ հաս­կա­նում են՝ Ար­ցա­խում կրա­կում են նաև ի­րենց վրա՝ Կիպ­րոս-Հու­նաս­տան-Ֆրան­սիա ա­ռանց­քով: ՈՒ կա­րող են նաև նրանք լի­նել, որ հա­կա­թուր­քա­կան կոա­լի­ցիա են կազ­մում Արևել­քում: Իմ թշ­նա­մու թշ­նա­մին իմ բա­րե­կամն է՝ լե­թար­գիա­կան քնից արթ­նաց­րեք սփյուռ­քի հանձ­նա­կա­տա­րին, պետք է նրանց հետ աշ­խա­տել: Թուր­քիան ի­րեն շր­ջա­փա­կում է թշ­նա­մի­նե­րով, 2023-ին Թուր­քիա­յի Հան­րա­պե­տու­թյան 100-ա­մյա­կը լի­նե­լու է ոչ թե Էր­դո­ղա­նի տրիում­ֆը, այլ պե­տու­թյան վախ­ճա­նը: Եվ՝ Էր­դո­ղա­նի ֆիաս­կոն: Իսկ Ա­լիևը, թե­կուզ շեյ­թա­նի հետ դա­շինք կն­քի՝ չի ստա­նա­լու Ար­ցախն իր ու­րա­նի պա­շար­նե­րով ու «ադր­բե­ջա­նա­կան» ԱԷԿ չի կա­ռու­ցե­լու, որ ծրագ­րում էր Ռու­սաս­տա­նի հետ է­ներ­գե­տիկ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում՝ ա­ռանց վայ­րը ո­րո­շար­կե­լու:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Հարց՝ պա­տե­րազ­մի մեկ ամ­սում ԱԺ կրեա­տիվ պատ­գա­մա­վոր­նե­րը վար­դա­վա­ռին մա­քուր գոր­գեր լվա­նա­լու հա­մար բյու­ջեից 1 մի­լիո­նից ա­վե­լի ծախ­սը հա­տու­ցե՞լ են՝ հա­նուն զենք գնե­լու: ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի սի­րած մար­զիկ Մել Դա­լու­զյա­նը 20000 դո­լա­րի դի­մաց 20 դրամ փո­խան­ցե՞լ է «Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մին պա­տե­րազ­մում զոհ­ված մար­զիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րին օգ­նե­լու: 2020-ի պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րե­լու հա­մար ԱԺ-ում ժա­մա­նա­կա­վոր քն­նիչ հանձ­նա­ժո­ղով ստեղծ­վե­լու՞ է: Ա՞յս գու­մար­ման, թե՞ 8-րդ: Այս ու բա­զում այլ հար­ցե­րի Պու­տինն ու Էր­դո­ղա­նը չեն պա­տաս­խա­նե­լու: Ոչ էլ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պա­տե­րազ­մից ա­ռաջ ու ըն­թաց­քում ձեռ­նար­կած ու ՉՁԵՌ­ՆԱՐ­ԿԱԾ քայ­լե­րի, ո­րոնց հետևան­քը հա­մա­րյա 100000 վա­րա­կա­կիր­ներն են ու օ­րա­կան 15-25 մա­հե­րը: Ողջ լե­րուք: Եվ՝ ա­ռաջ:
ՀԱՂ­ԹԵ­ԼՈՒ ԵՆՔ:

Դիտվել է՝ 9545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ