Կլիմայի փոփոխության պատճառով իջնում է նաև Վանա լճի ջրի մակարդակը: Առափնյա շրջաններ կան, որտեղ ջուր այնքան է նվազել, որ սկսել են ի հայտ գալ ջրի տակ անցած ձկնորսական նավերը:
«Լճի մակարդակը նախկինի չափով բարձրացնել հնարավոր չի լինի: Նախկինում լճում ջրի մակարդակի ուղղահայաց տարբերություններն արտահայտվում էին 25-30 սանտիմետրով, այսօր այդ տարբերությունը մեկ մետրի է հասնում»,- Anadolu գործակալության հետ զրույցում ասել է Վանի համալսարանի պրոֆեսոր Ֆարուք Ալաեդինօղլուն: