ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ է պակասում Բելառուսին արաբական գարնան համար

Ի՞նչ է պակասում Բելառուսին արաբական գարնան համար
15.09.2020 | 12:08

Թվում է՝ Բելառուսում հիմա պատմությունը շրջվում է ցուցարարների դեմ: Նաև այն պատճառով, որ նրանց չեն հերիքում բռնապետին գահընկեց անելու որոշ տարրեր՝ գրում է Միխայել Տումանը Die Zeit-ում: Այս պահին ամեն ինչ այն տեսքն ունի, ասես բելառուս ցուցարարների հույսը՝ 26 տարվա կառավարումից հետո ձերբազատվել իրենց կառավարչից, ապարդյուն է: Ասես նրանց չի հաջողվի անել այն, ինչ 10 տարի առաջ հաջողվեց Թունիսում ու Եգիպտոսում, 6 տարի առաջ Ուկրաինայում, 1 տարի առաջ Սուդանում՝ գահընկեց անել դաժան, ավտորիտար նախագահին: Այս իրադարձությունների համեմատությունը ցույց է տալիս՝ ինչ կարող է չհերիքել Բելառուսին հաջողության համար:


Ուժայինները՝ Եգիպտոսում ու Սուդանում կենտրոնական դեր խաղաց զինվորների անցումը մյուս կողմը: 2011-ին բանակի հրամանատարությունը Կահիրեում համարյա 3 շաբաթ հետևում էր Հոսնի Մուբարաքի ինքնահաստատման անօգնական փորձերին, մինչև փետրվարի 11-ի վճռական գիշերը ստիպեց նրան հրաժարական տալ: Բելառուսում նույնիսկ եթե առանձին զինվորներ, թվում է, համակրում են ցուցարարներին կամ նրանցից ծաղիկներ են ընդունում, ոստիկանությունը Լուկաշենկոյի հուսալի լծակն էր, իսկ բանակը նրա հրամանով արևմտյան սահմանին ուշադրությունը շեղող մանևրներ էր անում:
Արտասահմանյան երկրները՝ արտասահմանը դեր է խաղում ոչ բոլոր հեղաշրջումներում, բայց 2011-ին Եգիպտոսում նշանակություն ունեցավ, որ ԱՄՆ-ը, լինելով զենքի հովանավոր ու մատակարար, հասկացրեց, որ Մուբարաքի հեռանալուց շոկի չի մատնվի: Նախագահ Օբաման իշխանության «կազմակերպված փոխանցման» կոչ արեց: 2013-2014-ին Պուտինն Ուկրաինայում միլիարդանոց չեկեր էր ճոճում, որ պահի տարուբերվող նախագահ Վիկտոր Յանուկովիչին, սակայն ԵՄ-ի առաջարկն ավելի գայթակղիչ էր՝ ազատ առևտրի համաձայնագիր: Բելառուսում ԵՄ-ն կողմ է քաշվել, որ խուսափի Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատումից, ինչպես Ուկրաինայում: Այդ պատճառով Պուտինը ոչ մի խոչընդոտ չունի, նա նույնքան վճռական պաշտպանում է Լուկաշենկոյին, որքան պաշտպանում էր Բաշար Ասադին Սիրայում: Լուկաշենկոյին Ռուսաստանի հրավիրելու նպատակը բռնապետի դիրքերն ամրապնդելն է՝ միաժամանակ նրան Պուտինից կախման մեջ դնելով:


Ընդդիմությունը՝ Եգիպտոսում Մուբարաքի հակառակորդը ոչ միայն դեմք էր, այլև՝ քաղաքական կառույց՝ «Մուսուլման եղբայրները» բացահայտորեն ուժեղ էին, բայց լիբերալներն ու սոցիալիստներն ունեն կուսակցություններ, որ մրցակցում էին իշխող Ազգային դեոկրատական կուսակցությանը: Բելառուսը 1994-ից ուրիշ նախագահ չգիտի: Ընդդիմությունը դեռ կուսակցությունների վրա չի հենվում: Օգոստոսի կեսին ընդդիմադիրները ձևավորեցին քաղաքացիական ապստամբության համակարգող խորհուրդ, որի անդամներին կամ կալանավորում են, կամ երկրից արտաքսում: Այդպես է բռնապետը խոչընդոտում կառույցների կամ կուսակցությունների ձևավորմանը, որ կարող էին իրեն փոխարինել: Այս պահին բելառուսական ընդդիմությանը չեն հերիքում այս կարևոր և հաջող ապստամբությունների այլ դեպքերի տարրեր՝ բանակի աջակցությունը, արտասահմանի աջակցությունը, արդյունավետ կազմակերպումը: Բայց հայտնի է, որ պատմությունը բազմիցս փոխում է իր ընթացքը: Լուկաշենկոն հիմա ոչ միայն գրոտեսակյին անտորիտար, կարտոֆիլ հավաքող ու տրակտոր վարող բատկա է, այլև արյունոտ բռնապետ: Իսկ այդ տեսակը, դատելով փորձից, իր օրերն ավարտում է անակնկալ գահընկեցությամբ:
Միխայել Տուման, Die Zeit


Հ.Գ. Սեպտեմբերի 14-ին, Սոչիում Պուտինն ընդունել է Լուկաշենկոյին ու խոստացել 1․5 միլիարդ դոլարի վարկ՝ հայտնում է rbc.ru-ն։ Պուտինը նշել է, որ այս դժվար պահին
1.5 միլիարդ դոլարի պետական վարկ է տալու Մինսկին՝ հույս հայտնելով, որ այդ գումարը համապատասխան ազդեցություն կունենա ֆինանսական շուկաների վրա։
Բելառուսում ստեղծված վիճակի մասին Պուտինն ասել է, որ բելոռուսներն ինքնուրույն պետք է լուծեն հարցը, առանց դրսից խորհուրդների։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ