Վտանգն ամեն պահ գլխներիս կախված էր, բայց մեր ընտանիքը պատերազմի ամբողջ ընթացքում մնաց Արցախում: Ոչ միայն մենք, նաև՝ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի ընտանիքները… Վտանգավոր էր, բայց հասկանում էինք, որ օրինակ ենք: Հիշում եմ՝ մարդկանց կասկածները ցրելու համար, երբեմն նույնիսկ երեխաների հետ քայլում էինք փողոցում, որ մարդիկ սեփական աչքերով տեսնեն, համոզվեն, որ իրենց կողքին ենք և ոչ մի վայրկյան չմտածեն պարտվելու մասին: Բնականաբար, սարսափելի էր, քանի որ թշնամու կրակահերթը կարող էր հանկարծակի սկսվել… Բայց մարդիկ պիտի տեսնեին, որ մենք էլ, մեր երեխաներն էլ իրենց հետ նույն կրակի տակ ենք:
Ռիտա ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ երրորդ նախագահի տիկին