ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Covid-19 պանդեմիան մեզ խելագարեցնու՞մ է

Covid-19 պանդեմիան մեզ խելագարեցնու՞մ է
06.06.2020 | 11:12

Ձեռքերը ժամը մեկ լվանալը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում է, մարդկանցից ու հասարակական վայրերից վախենալն ագորաֆոբիա է, հիվանդ երևակայելը, երբ երկու անգամ հազացել եք, իպոխոնդրայի նշան է, անընդհատ ծամելը բուլեմիայի հեռավոր ազգականն է և նման է նևրոզի ու կպչուն մտքերի վիճակին՝ գրում է Ավրորա Էկլեն Le Figaro-ում: Այս փոքրիկ «տարօրինակություններից» յուրաքանչյուրը թվարկված է իբրև վարքագծի խախտում DSM-5-ում, որ հոգեկան խանգարումների Աստվածաշունչն է: Ուրեմն՝ մենք բոլորս խելագարվե՞լ ենք Covid-19-ից: Կրետեեի Անրի Մոնդոր համալսարանական հիվանդանոցի կենտրոնի հոգեբույժ, «Դուք ձեր լավագույն հոգեթերապևտն եք» գրքի հեղինակ, պրոֆեսոր Անտուան Պելիսոլոն հույս է տալիս. «Այդ արձագանքները միանգամայն նորմալ են՝ հաշվի առնելով ենթատեքստը, նախևառաջ վկայում են, որ պահպանվում են սոցիալական տարածության ու արգելակիչ ժեստերի կանոնները, համաճարակի հարուցած վախի կամ ստրեսի, կարանտին սահմանելու կամ կարանտինը հանելու պատասխանն են»:

Թեպետ Ֆանին հակառակն է պնդում. «Ես երկու ամիս բուժվել եմ շոկոլադով: Ես հավատում են, որ դա օգնեց տագնապի զգացումը հանելուն: Բայց այսօր արդեն առանց շոկոլադի չեմ կարողանում»:


Կարո՞ղ է կարանտինը նման պաթոլոգիաներ հարուցել: «Եթե հայտնվում է կպչուն պահվածք, ուրեմն անկասկած եղել է տագնապի ֆոն, նույնիսկ եթե ձեզ հաջողվել է ընտելանալ: Կամ մենք եղել ենք շատ զգայուն կոնկրետ կետին, օրինակ՝ հիվանդությանը կամ կարանտինի իրավիճակին»՝ նշում է պրոֆեսորը: Եվ այդ ժամանակ կորոնավիրուսը հիանալի հող է դառնում՝ մեզ համար սովորական ծեսերի զարգացման համար: Այդպես եղավ Գիյոմի հետ, որ մի քիչ խախտված է մաքրամոլության վրա, այս շրջանում նա հնարավորություն ստացավ երկու օրը մեկ իր տունն ախտահանել ժավելաջրով: «Կինս կարծում է, որ ես գժվել եմ, բայց ես խնդիր չեմ տեսնում»՝ ասում է նա: Գիյոմը գուցե խնդիր չունի, որովհետև նրա մաքրասիրությունը երեկ չի սկսվել: Բայց եթե մենք մեկ ժամում դառնում ենք մոլագար, մտածելիք կա: Անտուան Պելիսոլոյի կարծիքով՝ երկու կարևոր տարր կա՝ մշտականությունը և արձագանքի ինտենսիվությունը: «Արձագանքները կարող են լինել ժամանակավոր և ոչ շատ ագրեսիվ: Մենք պիտի մի քիչ սպասենք՝ մի քանի շաբաթ, և մեզ հարցնենք՝ պահպանու՞մ ենք վերահսկողությունը: Զգու՞մ ենք, որ կարող ենք վերահսկել իրավիճակը, թե՞ չենք կարողանում: Մեր արարքները հետևանք են դրդմա՞ն, թե՞ տագնապի: Մեր վարքագիծը երկարա՞տև է, սրվու՞մ են անցանկալի գործոնները»: Մեր փոքրիկ տարօրինակությունները կարող են հիվանդագին դառնալ: «Այդ դեպքում օգտակար է խոսել բժշկի կամ հոգեբանի հետ: Համաճարակը կարող է արթնացնել մինչև այժմ թաքնած հին վախերը, դիսֆունկցիոնալ համոզմունքները, որ նախկինում մնացել են անհետևանք: Կարևոր է արտահայտվել՝ ավելորդ չողբերգականացնելով իրադարձությունները և մեղավոր չզգալով, որպեսզի այդ վիճակը չերկարի ու արատավոր շրջան չմտնեք»՝ բացատրում է փորձագետը:
Ավրորա Էմլե, Le Figaro


Հ.Գ. Միով բանիվ՝ եթե անգամ կպչուն մտքերից սկսում եք խելագարվել, ձեր մտքում մի պահեք կասկածներն ու տագնապները, գտեք մեկին ու պատմեք նրան, իսկ եթե նա սկսի ձեզ ավելի խորացնել ձեր կասկածների ու տագնապների մեջ, համարեք, որ դուք թեթե դեպք եք ու խելագարվում եք ոչ թե դուք, այլ՝ աշխարհը: Իմա՝ թեթև տարեք, եթե չկա տագնապի զգացում ու ինքնապաշտպանության բնազդ, ուրեմն դուք, իրոք, կամ խելագար եք, կամ՝ հիմար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ