Տե՛ր, իջեցրո՛ւ Սուրբ Հոգուդ շնորհները ինձ վրա, որ միայնակ եմ պատերազմի մեջ՝ առանց օգնականի: Սրբի՛ր, Տե՛ր, հոգուս տաճարը և ինձ հետ եղիր երեկոները: Բա՛ց իմ հոգու աչքերը և լուսավորի՛ր միտքս ու խորհուրդներս: Զորությո՛ւն տուր ինձ, Տե՛ր իմ Հիսուս, և ընդունի՛ր օրհնաբանություններս: Արթնացրո՛ւ ինձ գիշերվա քնից՝ գոհանալու և օրհնելու Քեզ, որ քավեմ իմ մեղքերը: Սուգ և արտասուք շնորհիր ինձ՝ անդադար աղոթելու Քո առջև:
Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ