ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.06.2015 | 00:02

Աղոթք քնելուց առաջ

Բոլորի պահապան
Քրիստոս, թող
Քո Աջը հովանի լինի
ինձ վրա
գիշեր և ցերեկ, տանը նստելիս, ճամփա
գնալիս, քնած թե արթուն, որ
երբեք չսասանվեմ, և ողորմի՛ր Քո
արարածներին և ինձ` բազմամեղիս:
Ամեն:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ