ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.04.2015 | 00:02

ՈՒխտավորի աղոթք


Բարերար և
բազումողո՛րմ Աստված,
Քո առաջ ընկած աղաչում ենք
ամբողջ սրտով և
գթություն խնդրում
Քեզանից:
Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր
մեզ այս կյանքում և առաջնորդելով
հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝
ի փառաբանություն և
ի պատիվ ամենասուրբ Երրորդությանդ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
ամեն:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ