ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
24.02.2015 | 00:03

Առավոտ լուսո

Սե՛ր անուն Հիսուս, սիրով Քո ճմլի՛ր սիրտն իմ քարեղեն։
Գթության համար, ողորմության համար վերստի՛ն ինձ ապրեցրու։
Տե՛ր Հիսուս Քրիստոս, տենչալուդ տեսքով հագեցրու ինձ։
Վարդապե՛տ երկնավոր, աշակերտներիս ժողովիր երկնայինների դասի մեջ։
Քո արյան ցողը, Տե՛ր, ցողի՛ր հոգուս մեջ, որ անձն իմ ցնծա։


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ