Քիչ առաջ Հայաստանի կառավարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով, որոշում ընդունեց մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու մասին:
Փաստորեն, ՀՀ քաղաքացիներս կկարողանանք հանգստանալ միանգամից չորս օր:
Մայիսի 9-ը պաշտոնապես ոչ աշխատանքային օր է, քանի որ այդ օրը մեր երկրում նշվում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տոնած հաղթանակի օրը:
Մայիսի 10-ի փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 18-ը: