«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և նրա վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից»,- հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն։ Փորձագետների գնահատմամբ՝ այս հայտարարությունը կարող է ավելի մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:               
 

«Համ սենց օրով խանութ աշխատցնեմ, համ` իրա գնով տա՞մ»

«Համ սենց օրով խանութ աշխատցնեմ, համ` իրա գնով տա՞մ»
04.01.2013 | 21:37

Նոր տարին շնորհավորելու եկած մեր տարեց հարևանուհին, ով, ի դեպ, շատ շնորհքով, և բարի կին է, ձեռքի փաթեթը դնելով սեղանին, պատմեց, որ իր հետ բերած «բանբաներկան» համարյա կրկնակի է գնել թաղի խանութներից մեկից: «1000 դրամանոց բանբաներկան ստիպված 1800-ով առա: Ջահել տղա էր ծախողը: Ասեցի` տղա ջան, տենց բան որտե՞ղ ես տեսել, էդ ի՞նչ գին ես ասում»: Ասեց`«տատի ջան, բա ի՞նչ էիր ուզում: Համ սենց օրով խանութը բացեմ, ցրտին կանգնեմ, համ էլ իրա սովորական գնով տա՞մ, էլ իմ օգուտը ո՞րն ա: Չես հավատում, իջի քաղաք, տես` իրա գնով ապրանք կճարե՞ս: Մարդիկ նոր տարի են անում, իրանց տաք տան մեջ ուտում-խմում են, ես էլ խանութ եմ աշխատցնում»-նեղսրտած պատմում էր տարեց կինը:

«Էն օրը քաղաք էի իջել, թե խի՞ էնտեղից չառա»,-ափսոսում էր հարևանս:
Ինձ այդպես էլ չհաջողվեց հյուրասիրությամբ և տարբեր զրույցներով «սփոփել» նրան: Վերջինս հեռացավ առանց որևէ բանից օգտվելու, ինչն իսկապես, սրտիս «դարդ եղավ»:
«Խե՛ղճ կին»,-,միայն կարողացա շշնջալ նրա ետևից:
Անկեղծորեն` երբեք նման անհարմար իրավիճակում չէի հայտնվել` «չբերեիր է՛լի»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ