ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իսկ ԱՄՆ-ի նախորդ նախագահը` «был вовсе глупцом»

Իսկ ԱՄՆ-ի նախորդ նախագահը` «был вовсе глупцом»
30.11.2012 | 00:45

Չէ, չենք անդրադառնալու «Ռեգնումում» տպագրված այս մտքին, նրա առաջացրած ասոցիացիաներին` հնչեցված ԲՀԿ կողմնակցից, որովհետև ապրել ենք ու ապրելու ենք` հարգելով ու խոնարհվելով լրագրողական աշխարհի ոսկե կանոնի առաջ` լրագրողը լրագրողի դեմ չի գրում:
Անդրադառնում ենք քաղտեխնոլոգիաներին, որ կիրառվում են այս օրերին: Դրանցից «ամենահետաքրքրին»: Ամենևին էլ գերված չլինելով Սերժ Սարգսյանի սիրուն աչքերով, բոլոր դեպքերում պետք է արձանագրել. նրա վերջին այցերի հետագիծը միանշանակ արձանագրում է` ինչ-որ ու լուրջ անհանգստություն կա տարածաշրջանում: Փարիզից հետո նա եղավ Մոսկվայում (հասկացանք` ստոպ. միայն ներքաղաքականի խնդիրները չէ, որ կարող էին այնտեղ շոշափվել), հետո Լիբանանում էր, հիմա` Թուրքմենստանը: ՈՒ թե սրան գումարում ենք Փարիզում հնչած հարցը` Հայաստանը սատարո՞ւմ է Սիրիայի վարչակազմին, ապա շրջանակն ամբողջանում է` փաստագրելու, որ օղակը տարածաշրջանի և Հայաստանի շուրջ սեղմվում է, և Հայաստանը պետք է գտնի իր տեղն այս խաղում, ինչին էլ, կարծում ենք, միտված են այդ այցերը:
Զի վառոդի հոտը թույլ չպիտի տա այլոց պատերազմում հերթական անգամ մսաղացի միս դառնալ, ինչպես եղավ նախորդ դարասկզբում, երբ մենք, ներքաղաքական երկպառակությունների (և ոչ միայն), անհեռատեսության պատճառով կորցրինք շատ բան, եթե չասենք` անկորցնելին. ժողովուրդ` սրի քաշված, առաջին հանրապետություն:
Իսկ պատմությունն իր դասերը կրկնելու շատ փիս խասիաթ ունի: Երևացող ու չերևացող մասերով ակնհայտ է դառնում` Հայաստանը կանգնած է որոշումներ կայացնելու լուրջ հրամայականի առաջ: Հենց միայն Թուրքմենստանի նախագահի այցն արձանագրում է, որ նրանց հետ ևս կա խոսելու բան: Եվ այդ «բանն» առաջին հերթին առնչվելու է Եվրասիական, Մաքսային միությունների ճակատագրերին: Հասկանալի է, Հայաստանից առաջ հարցը հրատապ է Թուրքմենստանի համար, ու թե վերջինս այդ որոշումը կայացրեց, ապա Հայաստանին մեծ ընտրություն չի մնում:
Դուք պատահակա՞ն եք համարում, որ Գագիկ Ծառուկյանը պետք է այսօր (դե լավ, թող լինի վաղը) հանդես գա յուր «պատմական-դարակազմիկ-ռուսակազմիչ» որոշմամբ: Կարծում եմ` այդքան միամիտ չեք:
Օրն առջևում է, սակայն ասելիքն այլ բանի մասին էր: Ասելիքը հորթային այն հրճվանքի մասին էր, որով, նախ, «այդ» նյութը «գցվել» էր վրացական էլեկտրոնային կայքերից մեկում (հասկանալի է, չէ՞, ոնց են արվում էդ բաները), հետո էլ դրա արտատպումը ու ֆաս-անֆաս-բոյով մեկ-անբոյ-գիտուն-անգետ (չմոռանանք, որ ԱՄՆ-ի նախկին նախագահը «был вовсе глупцом». խեղճ Բուշի մասին է խոսքը) վերլուծությունն էր մեզանում թևածում:
Հոդվածն այն մասին էր, թե իբր Սերժ Սարգսյանը սատարել է Սաակաշվիլուն, հետո Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Իվանիշվիլու ներկայացուցչին, նրանից վերցրել Իվանիշվիլու կողմնակիցների ցուցակը` սատարելու համար, փոխարենն այն տվել է Սաակաշվիլուն, Սաակաշվիլին այդ սատարիչներին ձերբակալել է։
Գյուլնազ տատի հեքիաթներ: Չէ, դավադրության թունդ տեսություն: Չէ, իլյումինատների դարի պրոյեկտ` մեր տարածաշրջանում, հատկապես Հայաստան-Վրաստան տանդեմում:
Լավ է, չեն գրել, որ Սաակաշվիլին մորմոն է, դրա համար էր վեց-յոթ տարի առաջ գալիս Հայաստան, ոմանց հետ Սևանում հանգստանում։
Ողջ խնդիրն այն է, սակայն, որ հարցեր կան, ուր պետք է «до сапога» խաղն ու քաղտեխնոլոգիան կառուցել: Այլապես խուճապը, ամեն գնով իշխանափոխության հասնելու մարմաջը, բոլորովին այլ` Ֆրոյդ պապիկի ու սուբլիմացիայի տեսության ցուցիչներ է մատնանշում` առ այն, որ էնքան անճար են, էնքան արբած իշխանատենչությամբ, որ կարող են նման բաներ էլ անել:
Ինչը, լրագրության ոսկե կանոնի նման, անթույլատրելի է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ