Թող չլինի երբեք ու երբեք
Ինչ-որ մեկն ասի`
իսկ ո՞ւր է նրա Աստվածը հզոր:
Զի Դու` Տեր իմ վես,
գթառատ ես շատ,
Հանգչող պատրույգը երբեք չես մարում,
Խոնարհված ճյուղը երբեք չես ջարդում,
Անցնում ես ընկած աղախնիդ կողքով,
Շշնջում կրկին մեղմիվ ու սիրով.
Վե՛ր կաց ու կանգնի՛ր, դուստր Սիոնի,
Փրկության լույսի ճաշակման համար: