Կարմիր ծովն անցել, անապատն անցել,
Ինչքա՜ն ժամանակ կանգնել եմ
արդեն Երիքովի դեմ.
Ձեռս կարկառած մոմե շորերիդ`
Աղաղակում եմ, կանչում եմ Քեզ, Տեր,
Տեր իմ, հոգսերն իմ շատ մեծ դուրս եկան
իմ իսկ հավատից,
Մեկնիր սուրբ աջդ,
այնպե՜ս տկար եմ,
Այնպես եմ ուզում,
որ շողշողաս, Տեր,
Ցավերիս վրա, ու ձեռս
բռնած` Երիքովն անցնես: