Գարնանն ու աշնանը մայրաքաղաքում վարձակալվող բնակարանների համար անշարժ գույքի գործակալություններին դիմում են հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) քաղաքացիները:
Ըստ գործակալությունների, վարձով տրվող բնակարանների համար վերջիններիս ներկայացրած պահանջարկը հատկապես մեծանում է մարտի երկրորդ տասնօրյակում, քանի որ իրանցիները Նովրուզը (մարտի 21-ին է), իրենց սովորության համաձայն, հաճախ ընտանիքներով տոնում են Հայաստանում, իսկ աշնանը (սեպտեմբերի 5-ից մինչև հոկտեմբեր) նրանք նշում են իրենց հայր աստծո` Ռամադանի ծնունդը:
Բնակարաններ վարձող մյուս զբոսաշրջիկներն ու հյուրերը ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Իտալիայից եկողներն են: «Ընդ որում, տարվա տարբեր ժամանակաշրջաններում վերջիններիս կողմից բնակարան վարձելու ժամանակ նկատելի է պահանջարկի չափանիշների փոփոխություն, իսկ ժամանողների թվի նվազելը հիմնականում ձմռան և ամռան ամիսներին է»,- «Իրատես de facto»-ին ասացին գործակալության աշխատակիցները:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ