Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով «Դիլիջան» ազգային պարկում այս տարի նվազել է բոխի, հաճարենի, կաղնի ծառատեսակների բնական վերաճը:
Ըստ «Էկոլուր» կազմակերպության տեղեկատվության, ազգային պարկում այս տարի նկատվել է այծյամի և շնագայլի գլխաքանակի աճ: Ըստ նույն աղբյուրի, Պարզ լճում արդեն ավարտվել են մաքրման, իսկ Գոշ լճի մաքրման աշխատանքները կիրականացվեն հոկտեմբեր-նոյեմբերին:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ