14.01.2014|
17:44
ՄԱԿ-ի հումանիտար օգնության հարցերով պատասխանատու Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի մի շարք շրջաններում, այդ թվում Դամասկոսում, մարդիկ սննդի պակասի պատճառով սովի են մատնված: Վիրավորները, հիվանդներն ու ծերերը չեն կարողանում հեռանալ ռազմական գոտուց, իսկ մարդասիրական օգնություն հնարավոր չէ ցուցաբերել, քանի որ չեն դադարում բախումները: Ստիպված վերջիններս մնում են վտանգավոր գոտում` կամ զոհվում, կամ սովի մատնվում: Այս առթիվ Վ. Ամոսն իր մտահոգությունն է հայտնել` նշելով, որ երկար ամիսներ երկրի քաղաքացիների կենսապայմանները, ովքեր հայտնվել են կառավարական և ընդդիմադիր ուժերի բախումների միջև, գնալով վատթարանում է: