23.04.2013|
01:38
Տեր Աստված մեր, երկրպագելով գոհություն կհայտնենք Քեզ` այս օրը խաղաղությամբ անցնելու համար։ Շնորհիր մեզ, Տեր, կաղաչենք Քեզ, որ այս երեկոն և առաջիկա գիշերը առանց մեղքի և առանց գայթակղության անցնենք, միշտ հաստատուն մնալով հավատի, հույսի, սիրո և Քո պատվիրանների մեջ. խնդրելով խաղաղություն ամբողջ աշխարհին, Քո սուրբ եկեղեցուդ անսասանություն և մեր անձերին փրկություն։ Եվ Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս։ Ամեն։