18.01.2013|
12:15
Օրհնում ենք Քեզ, Տեր ամենակալ, որ միշտ մեզ հետ ես և բնավ չես լքում բոլոր նրանց, ովքեր հավատով և ճշմարտությամբ օգնության են կանչում Քեզ։ Աղաչում և խնդրում ենք, Տեր, ճամփորդակից եղիր ծառաներիդ, և Դու առաջնորդիր մեզ, որպեսզի խաղաղությամբ և խնդությամբ վերստին հասնենք մեր տները։ Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից։ Ամեն։