-
07.09.2012|
00:10
Պահպանիր մեզ չարի հարվածներից, Տեր իմ,
Տուր խաղաղությամբ անցնել այս ուղին:
-
31.07.2012|
03:22
Լույսի ճառագայթներն անցնում
են մեր կողքով.
Մենք անմասն ենք նրանց մեր
մեղքերի պատճառով.
-
27.07.2012|
02:25
Օգնիր, իմ Հզոր, վերաշինել ցանկապատը,
Որ նորեն ջարդեցի, ու օձն ինձ կծեց,
Անգետիս կավը նվաստ է բարձրին
հասնելու համար`
Հոսում է անվերջ։
-
24.07.2012|
01:57
Մատներիցս հոսող լույսը
Քո մասին է պատմում,
Քո Անունն է անվերջ հոգիս
մրմնջում:
-
20.07.2012|
02:25
Երիքովի պարիսպներն ընկան
ոչ զենքի ուժով,
Այլ երգով, որ առ Քեզ երգվեց հավատքով:
-
13.07.2012|
01:53
Եթե մեր աչքերն ընտելացնենք սարերին,
Կտեսնենք կանթեղդ` յուղով ողողված,
Կհաղորդակցվենք լույսիդ հետ կրկին
ՈՒ կխոխոջենք լուրթ կյանքիդ հաղորդ:
-
10.07.2012|
11:35
Տեր, մենք այնքան, այնքան ունենք
Քո կարիքը
Մի լքիր, մի հեռացրու Քո տաք
Հոգին մեզանից:
-
03.07.2012|
11:17
Տե՜ր, ուղղի՛ր ու պահի՛ր մեզ, որպեսզի Քո առաջնորդությամբ արդարության ճամբարից քայլենք և Քո ողորմությամբ` մեր քայլերը դեպի բարին ընթանան։
-
29.06.2012|
00:50
Սուրբ ես, Հայր Ամենակալ, և սրբերի մեջ ես բնակվում։ Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությամբ աղաչում ենք Քեզ` մի զրկիր մեզ Քո ողորմությունից, այլ փրկիր մեզ, որովհետև բարեգութ ես, և Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։
-
26.06.2012|
00:52
Աստծո լույսը խնդրելու աղոթք