Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Հայ կինոն թաղած այս իշխանության հերթական խայտառակ արարքը»

«Հայ կինոն թաղած այս իշխանության հերթական խայտառակ արարքը»
21.05.2022 | 16:52

Կինոյի մի շարք կայքեր անդրադարձել են Կաննում Վրաստանի ներկայությանը։ Նշում են, որ Վրաստանի տաղավարում Վրաստանի ազգային կինոկենտրոնը կազմակերպել է մի շարք հանդիպումներ ֆիլմերի վաճառքի գործակալների, դիստրիբյուտորների, Լոկառնոյի, Սանդանսի, Բեռլինի, Սալոնիկի, Տրիեստեի փառատոների ներկայացուցիչների ու վրացի պրոդյուսերների միջև։ Ապա նշվում է, որ վրացի կինոպրոֆեսիոնալները ընդգրկված են Կաննի մի շարք ծրագրերում. -Լևան Կոգուաշվիլիի «Գուրիա»-ն ներառված է L'Atelier ծրագրի 15 ֆիլմերի ցանկում: - Քեթի Դանելիան մասնակցում է Եվրոպական ֆիլմերի առաջխաղացման Producers on the Move ծրագրում, որտեղ թվով 20 երկրների պրոդյուսերների օգնում են ֆիլմ անել։ - Թեյմուրազ Չխվիմիանին ներկայացնում է «Քար» նախագիծը Producers Network ծրագրում։ - Creative Europe տաղավարում ներկայացված է վրացական կինոկենտրոնի նոր՝ «Պատմություն-կինո-պատմություն» տեղեկատվական-կրթական պորտալը, որն ընդարձակ նյութեր է պարունակում 20-րդ դարի Եվրոպայի պատմության և համաշխարհային կինոյի պատմության մասին։ Creative Europe իր տաղավարում միավորել է այսօրինակ նախաձեռնությունների հեղինակներին՝ ֆիլմերի առաջխաղացման ու տարածման միասնական ցանց ձևավորելու և համատեղ ֆիլմարտադրությանը նպաստելու նպատակով։

Լազուրե ափին տեղակայված Վրաստանի տաղավարի այս էֆեկտիվ գործունեության ֆոնին Կաննի նկուղային հարկի հավաբուն հիշեցնող մի վայրում ծվարել է անարդյունավետ ձրիակերների ստենդը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ցուցանակով։ Որևէ մեկը չգիտի՝ ի՞նչ ծրագրով են գնացել այս գավառական անգրագետները, ինչո՞ւ են հենց նրանք գնացել, ինչո՞ւ հնարավոր չէր շատ ավելի քիչ վատնել հարկատուների գումարները և մասնակցել օնլայն Կաննին, էդ ի՞նչ աշխարհացունց պրեզենտացիաներ պիտի անեին գավառական լափակերները Կաննում, որ հնարավոր չէր անել օնլայն։ Էս հարցերին ոչ ոք չի պատասխանելու։ Ամենաշատը՝ էլի մի քշված գործ տվող, մի հերթական դատական հայց ներկայացնի, թե՝ փրկեք, մեզ վիրավորում են։ Այս իշխանության օրոք Հայաստանը ՉՈՒՆԻ ՈՉ ՄԻ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄ, որ մտել է համաշխարհային թոփ փառատոների մրցույթ, հայկական ֆիլմերը չկան մեծ շուկայում, իսկ Կաննում Հայաստանի հետ կապված հիշատակման արժանի միակ լուրը կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման փաստն է՝ հայ կինոն թաղած այս իշխանության հերթական աննախադեպ, խայտառակ ու քստմնելի արարքը: ՈՒ ես հոգ կտանեմ, որ այդ մասին իմանան Կաննում։

Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 7715

Մեկնաբանություններ