Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բոյախանի կարասն ու կինոյի Շուշոն

Բոյախանի կարասն ու կինոյի Շուշոն
17.01.2021 | 11:26

Հունվարի 13-ի մեր ֆեյսբուքյան հրապարակման մեջ անդրադարձել էինք Հայաստանի ազգային կինոկենտրոնի կայքէջի «լուսաբանական» գործունեությանը, որի իրական թիրախը կինոյի ոլորտում ու մասնավորապես կինոկենտրոնում կառույցի տնօրենի ժ/պ Շ․ Միրզախանյանի «բացառիկ» ներդրումները ներկայացնելն է։
Թե տրանսգենդերություն քարոզող «Մել», ազգին խայտառակող մեկ ուրիշ կողմով առանձնացող «Չնչիկ» կինոնկարներով կինոյի շուշիկը գաղափարական ու գեղարվեստական ինչ կեղտախոսության մեջ էր ներքաշել հայ կինոն, արդեն ասել ենք ու դեռ ասելու ենք։ Այս պահին դառնանք կինոյի սույն մորքուրի հերթական ավերածություններից մեկին, որն իր արտահայտությունն է գտել մասնավորապես Բեռլինալեում։


Սույնի առնչությամբ տեսեք զավեշտը հատկապես ինչն է։
Այստեղ մարդիկ, երկրները գալիս են տաղավա՞ր պատվիրած, ֆիլմերի կատալո՞գ տպած, թե՞ ոչ, բուն խնդիրը ոչ տաղավարն է, ոչ էլ կատալոգը, այլ ՖԻԼՄ տանելը, տարած ֆիլմը շուկա հանելը։ Այլ կերպ ասած՝ վաճառելը։ Շատ ավելի պարզ լեզվով ասած՝ ունեցած պայմանական աղջկան հարսնատեսի հանելը։
Եթե Շուշանիկ Միրզախանյանին մի պահ դիտարկենք որպես «Խաթաբալայից» քաջ հայտնի, աղջկան մարդու տալու ցավով տառապող Զամբախով, անաստվածը (հասկացաք՝ Շուշիկը) նույնիսկ դա չի կարողացել անել, որովհետև իր երեքից ավելի ապաշնորհ կառավարման տարիների ընթացքում մարդամեջ հանելու կինո-հարսիկ էլ չի կարողացել լույս աշխարհ բերել, թեպետ որտեղ նստում, իր ղեկավարությամբ հայ կինոյի բացառիկ նվաճումներից է խոսում։
Լավ, բա որ սույն տիկինը Բեռլինալե կինո չի տարել, որտեղ ու որին երկրները պիտի ներկայանային հենց այդ պրոդուկտով, բա ի՞նչ է տարել հետը։
Ասե՛մ։


Պատվիրակության օրը լցնելու համար տարել է խմիչքեղեն, չիր ու չամիչ, իր ավերածությունների վրա թևեր փռող, տնօրենի ժ/պ-ի նրա ստերն իր փոխնախարարական ստերով բազմապատկող արա խզմալյան ու մարդկանց էլ մի երկու տասնյակ, որոնցից մեկը, ըստ շրջանառվող լուրերի, հենց այնտեղից էլ անհայտացել է։ Սույնը չհամառապնդենք, իրենց մեղքն իրենց վիզը, թեպետ կատարյալ հանգստության համար իրավապահ մարմինները կարող են հետաքրքրվածության նշույլ դրսևորել։
Որ չմտածեք թե Բեռլինալեի առումով ինչ-որ բան այնպես չենք ասում, կարդացեք կինոկենկենտրոնի կայքէջի համապատասխան հատվածը ու կտեսնենք՝ որպես բացառիկ հաջողություններ որակվող բառակույտերի տակ չկա ո՛չ մի ֆիլմի հիշատակում, մինչդեռ, չվախենանք կրկնվելուց, Բեռլինալեն ոչ թե շուշանիկմիրզախանյանների ու նրանից անհամեմատ շատ ավելի ապրանքային տեսք ունեցողների ցուցադրման, այլ նրանց ներկայացրած երկրների արտադրությա՛ն՝ ֆիլմերի ցուցադրման, կինոնախագծերի առաջխաղացման վայր է։


Ամփոփենք։ Եվրոպական կինոշուկայի կատալոգում ՈՉ ՄԻ հայկական ֆիլմ չկա նշված (լիներ, որ նշեին), որպես երկիր Հայաստանը չկա շուկայի կատալոգում (տես նկարը)։ Պահպանելով տակտը՝ մենք չենք ասում, թե նման ներկայացվածության դեպքում, երբ ֆիլմ չես տարել, ում ինչին ես պետք, բայց որ, սրան գումարած, 10 միլիոն էլ վարի ես տվել, գոնե իրավապահ մարմինները պարտավո՞ր են այս այլանդակությունով հետաքրքրվել։ Թե՞ սրանք էլ են կարծում, որ կինոկենտրոնի փողերը գալիս են բոյախանի կարասից, առնչություն չունեն պետական բյուջեի հետ։


Պետական փողերի մսխումով Բեռլինալե տարվա առաջին միջազգային վոյաժը վայելելուց հետո օվկիանոսից այն կողմ՝ Վաշինգտոն ու Նյու Յորք կինոյի Շուշոյի թռնելու մասին ասելիքը տես օրերս հրապարակելիք մեր հաջորդ նյութում։
Երևի արդեն գլխի ընկաք թե ում ընկերակցությամբ։
Իհարկե՝ «խոշորագույն կինոգետ» արա խզմալյանի, առանց որի, ինչպես երևում է, չի քնվում։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 33106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ