1981-ի ցուրտ ձմռանն էր․ ընկերոջս՝ բանաստեղծ Կարո Մելիքսեթյանի հետ Կենտկոմի շենքից ոչ հեռու (ներկայիս՝ Խորհրդարանի) մի տեղ կանգնած մարդ էինք սպասում; Հանդիպակաց մայթով ակադեմիայից իջնում էր Տիեզերքի տարածքներում գերհզոր աստղերի՝ քվազարների հետ զրուցող Վիկտոր Համբարձումյանը։
«Մենք չունենք նավթ, գազ, չի եղել ու երբեք էլ չի լինի. փոխարենը մենք ունենք ուղեղներ և Սփյուռք: Եվ եթե Սփյուռքի ողջ ներուժը ներդնենք, դա մեծ խթան կլինի Հայաստանի զարգացմանը». Լևոն Հայրապետյան:
Թույլ ժողովուրդները, ձգտելով իրենց ընթացիկ կյանքի որակն ու անվտանգությունը մեծացնել, ուրիշ լուրջ միջոցներ չունենալով, չափից դուրս մեծ նշանակություն են տալիս իրենց, այսպես կոչեցյալ, ավանդական արժեքներին։
Հայ ազգը ծննդյան պատճառ է գոհարների, որոնցով հիանում է աշխարհը, բայց ինքը շատ անգամ չգիտի, և տեղին են այս տողերը.
«Ձեզ ով էր ստիպում մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք, ուր էլ որ գնաք... »:
Իրավիճակը լավ չպատկերացնելու և ազգային անհոգության հիմքում սեփական պատմության չիմացությունն է։
Մենք գիտենք Գնթունիկի «պեռոժնու» գինը, բաղադրությունը, լավն ու վատը, բայց երբեք չենք մտածի, որ Բաշ-Ապարանի կռիվը այդ կողմերում է տեղի ունեցել...
Գևորգ Էմինը (ջահելներին հուշեմ, որ այդպիսի հայ բանաստեղծ է եղել 20-րդ դարում, ու լավ բանաստեղծ) մի գործ ունի, եթե հիշողությունս չի դավաճանում՝ «Մենք փոքր ենք, այո» վերնագրով: Ինչո՞ւ հիշեցի: