38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Իրավունք չունենք կորցնելու այս պահը

Իրավունք չունենք կորցնելու այս պահը
23.04.2024 | 12:37

Հնարավո՞ր է արդյոք ազատվել այս իշխանությունից:

Բազմաթիվ բարդացնող պատճառներ կան, որոնք երկար կարելի է թվարկել, և դրանցից յուրաքանչյուրն իր դերն ունի այն գործում, որ այս իշխանությունն իր ուզածն անում է մեզ հետ: Բայց դրա կարիքը չկա, այդ գործը պարզապես ավելորդ է: Այսօր մենք ոչ թե պետք է խոսենք այն հանգամանքներից, որոնք բարդացնում կամ նույնիսկ անհնար են դարձնում իշխանափոխությունը, այլ պետք է մերժենք դրանք: Բոլորը: Որովհետև այժմ խնդիրը դրված է այս կերպ. Կամ՝ մենք, կամ՝ իշխանությունը:

Երբևէ չի կարելի մտածել, առավել ևս, գործել այնպես, թե խնդիրը մեր ուժերից վեր է:

Ինչ կերպ է հնարավոր դա անել:

Ակնհայտ է, որ դրա համար սահմանադրական ճանապարհ գոյություն չունի:

Իշխանությունը բոլոր հնարավոր օրինական և ոչ օրինական միջոցներով անվերապահորեն կփակի այդ ճանապարհները: Եթե անգամ դա չլիներ, պարզապես ժամանակ չկա: Հայտնի են այն ժամկետները, որոնց ընթացքում իշխանությունը մտադիր է գլուխ բերել իր ծրագրերը:

Այսինքն, իշխանափոխություն հնարավոր է իրականացնել միայն համաժողովրդական ընդվզման միջոցով: Սեպը սեպով են հանում:

Առերևույթ սպառնալիքները սահմանին են, բայց դրանք միայն այսբերգի երևացող մասն են:

Իսկ դրանց բոլորի դեմ պայքարի բարիկադը, բոլոր և բոլորի խնդիրների լուծումը Հանրապետության հրապարակում է: Գործողության վայրը Երևանն է:

Հնարավո՞ր է դա անել: Այո, հնարավոր է:

Ի՞նչ կերպ է հնարավոր դա անել:

Դրա համար գլխավոր պայմանը՝ բոլոր նրանք, ովքեր համոզված են այս իշխանության ազգակործան քաղաքականության մեջ և հավակնում են իշխանափոխության, պետք է իրենց որոշումը կայացնեն ուժերը միավորելու և համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար: Բոլորը պետք է դուրս գան հրապարակ և կոչ անեն ժողովրդին հետևելու իրենց:

Կոչով պետք է դիմել բոլորին: Չպետք է թերագնահատել հասարակության և ոչ մի խավին, շերտին, խմբին: Բոլորին առանձին-առանձին պետք է դիմել և կոչ անել միանալ համաժողովրդական ընդվզմանը:

Պետք է դիմել Ազգային ժողովին, կառավարությանը, Ազգային բանակին՝ ի դեմս նրա բարձրագույն սպայակազմի, իրավապահ համակարգին, մտավորականությանը, գործարարներին, ուսանողությանը, տնային տնտեսությամբ զբաղվող կանանց և տղամարդկանց, քաղաքների և գյուղերի բնակիչներին: Բոլորի՛ն:

Նրանցից պետք է պահանջել արտահայտել կոնկրետ դիրքորոշում՝ խոսքով և գործողությամբ:

Հայտնի է «իրավապահ» ՚՚համակարգի «նվիրվածությունն» իշխանությանը, այսինքն, չպետք է կասկածել, որ ժողովրդին ցույց է տրվելու առավելագույն դիմադրություն: Մարդիկ պետք է պատրաստ լինեն դիմակայելու այդ ճնշումներին:

Անկասկած, այդ համակարգում նույնպես քիչ չեն ազնիվ, հայրենասեր, պետական շահը գիտակցող մարդիկ, որոնք անհրաժեշտ պահին իրենց կարևոր քայլը կանեն՝ ընդառաջ ժողովրդին:

Ինչպիսի՞ ժամանակահատված է անհրաժեշտ դրա համար:

Մինչև այն օրը, որ այս իշխանությունը ծրագրել է ստորագրել սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթը:

Ոչ մի իշխանություն երկու շաբաթից ավելի չի կարող դիմակայել ժողովրդի ճնշմանը: Ընդամենը երկու շաբաթվա զրկանքների ու պայքարի գնով կհաջողվի ազատվել այս իշխանությունից: Չպետք է կարծել, թե այն ամենազոր է: Առավել ևս, որ մարդկանց առավելագույն մասը, անկախ իրենց բնակության վայրից, անկախ իրենց գործունեության բնույթից, ամենօրյա ռեժիմով իրենց մաշկի վրա զգում են այս իշխանության հայատյաց քաղաքականության հետևանքները: Այսինքն, շատ քիչ մարդիկ կարող են դուրս գալ այս իշխանությունը պաշտպանելու: Այդպիսիք պարզապես չեն լինի: Սա նշանակում է, որ այս իշխանությանը հեռացնելու անհնարինության մասին պատկերացումները անհիմն են: Ավելին՝ սրանց ոտքերի տակ հողը դողում է: Դրանում չպետք է կասկածել:

Պետք է հասկանալ, որ մենք դեռևս թշնամու հետ արյունալի առճակատման մեջ չենք մտնում, դեռևս խաղաղ պահանջատիրությամբ կարող ենք ոչ միայն հեռացնել թշնամու գործակալներին իշխանությունից, այլև հետաձգել առերևույթ թշնամու հետ իրական առճակատումը, քանի դեռ անպատրաստ ենք:

Մեկ կարևոր հանգամանք. չպետք է փոշիացնել ուժերը: Բազմաթիվ հայրենասեր մարդիկ փորձում են ժամ առաջ լինել այն հատվածներում, որտեղ առավել մեծ է վտանգը, գտնվել այն մարդկանց կողքին, ովքեր հայտնվել են առաջին հարվածի տակ, սատար կանգնել նրանց: Իհարկե դա կարևոր է, բայց այս պահին պետք է գործել հակառակ տրամաբանությամբ: Ոչ թե բաժանվել նրանց միջև և ցրվել ամբողջ «29.743» քկմ մակերեսով, այլ հավաքվել մեկ տեղ, բերել նաև նրանց, ում սատարելու պահանջը նրանց բաժան-բաժան է անում:

Համաժողովրդական ընդվզմամբ այս իշխանությունից ազատվելն իրականում ավելի կարևոր է, քան մնացած ամենը, ինչ մենք կարող ենք անել դրանից հետո: Այժմ տանուլ տալուց հետո ինչ-որ բան փոխելու համար մեզնից հաստատ տասնապատիկ և հարյուրապատիկ ավելի զոհողություններ կպահանջվեն, եթե ընդհանրապես մենք բարոյապես պիտանի լինենք որևէ դիմակայության:

Մենք իրավունք չունենք կորցնելու այս պահը:

Այժմ մեր պայքարը սեփական իրավապահ համակարգի և սեփական իշխանության դեմ է՝ Սեփական հրապարակում:

Մեր գլխին թշնամու անօդաչուներ չեն թռչում, և նահանջի հրաման տվող էլ չկա:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ