38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կեղծիքն ու սուտը, զրպարտությունն ու ատելությունը մեզ դարձրել են իսկական «расходный материал»

Կեղծիքն ու սուտը, զրպարտությունն ու ատելությունը մեզ դարձրել են իսկական «расходный материал»
17.10.2023 | 15:45

Ստի ու կեղծիքի, ատելության ու քծնանքի վրա ո՛չ երկիր կկառուցես, ո՛չ էլ իշխանություն կպահես։

Երկու մեղքերն էլ գործել ու գործվում են, ուստի նոր հարվածները անխուսափելի են, մինչև կհասկանանք, որ բանսարկությունը, պրիմիտիվ ատելությունը իրար հանդեպ, սուտն ու կեղծիքը, մեր օձիքից բռնած, մեզ տանում են գերեզման։

Տո, մեզ ջհանդամ, մեր երեխաներին...

Էսօրվա իշխանական ու՝ ոչ միայն, քարոզչական հարթակներին նայեք, դրանց ազդեցությունը կրող մեր հայրենակիցներին նայեք, էդքանից հետո ինչպե՞ս կարող ենք լավ օրերի հույս ունենալ։

Կեղծիքն ու սուտը, զրպարտությունն ու ատելությունը մեզ դարձրել են իսկական «расходный материал»:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3189

Մեկնաբանություններ