Համացանցում երեկ տարածվեց մի տեսանյութ, որտեղ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականը զրուցում է՝ ԱՄՆ-ից Հայաստան ժամանած ու քրիստոնեություն տարածող ինչ-որ աղանդի ներկայացուցիչների հետ:
Մեկ-երկու պարզ հարցերից հետո պարզվեց, որ վերջիններս փուչ են, քրիստոնեության հետ կապ չունեն:
Երբ պատգամավոր կտեսնեք, հատկապես ընդդիմադիր, միացրեք ձեր հեռախոսների կամերաներն ու մեկ-երկու պարզ հարցեր ուղղեղ:
Կտեսնեք, որ փուչ են:
Երբ կտեսնեք գեներալ, միացրեք ձեր հեռախոսներիի կամերաներն ու մեկ-երկու պարզ հարցեր ուղղեք:
Կտեսնեք, որ էլի փուչ են:
Նույնը արեք նիկոլական տեսնելուց:
Նրանց չեն հետաքրքրում քրիստոնեությունը, պառլամենտական գործունեությունը, երկրի անվտանգությունը, պետությունը:
Նրանց հետաքրքրում է միայն փողը, շատ փողը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ