22.06.2023|
21:12
44-օրյա պատերազմի օրերին, երբ Նիկոլը հանդիպեց արտախորհրդարանական ուժերի հետ, ես գրեցի, որ սա ինքը պատեհ առիթով օգտագործելու է ընդդիմության հետ պատասխանատվությունը կիսելու համար: Ավելին, ես այն ժամանակ էլ կարծում էի, որ արտախորհրդարանական ուժերը չպետք է այդ հանդիպումների գաղտնիքը պահեն, պետք էր այն ժամանակ բացահայտել այդ հանդիպումների բովանդակությունը, որ այսօր Նիկոլն իրենց մեջքի վրայով չփորձեր ջրից չոր դուրս գալ: