Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Հռչակագրի իրական արժեքն ավելի բաղձալի է դառնում

Հռչակագրի իրական արժեքն ավելի բաղձալի է դառնում
23.08.2024 | 13:31

Անկախության հռչակագիր՝ ՀՀ գոյությունն ու վավերականությունը փաստող եզակի փաստաթուղթ, որը շուրջ 6 տարի, ստորաբար ու ինքնամոռաց, Նիկոլը փորձում է արմատախիլ անել ու պղծել:

Նիկոլն ատում է այս փաստաթուղթը ճիշտ այնպես, ինչպես ատում է հային ու հայի պետությանը: Նա մի առաքելություն ունի՝ բոլորիս դարձնել անհայրենիք թափառական:

Այսօր, երբ պետության ու պետականության կորստի եզրին ենք, էս Հռչակագրի գինն ու իրական արժեքն էլ ավելի բարձր, թանկ ու բաղձալի է դառնում։

Ամոթի ու խարանի 6 տարիները...

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ