Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ե­թե մեր մշա­կույ­թը լի­ներ բարձր մա­կար­դա­կի վրա, մենք այ­սօր­վա ող­բեր­գու­թ­յու­նը չէինք ու­նե­նա»

«Ե­թե մեր մշա­կույ­թը լի­ներ բարձր մա­կար­դա­կի վրա, մենք այ­սօր­վա ող­բեր­գու­թ­յու­նը չէինք ու­նե­նա»
27.11.2020 | 02:47

«Ի­րա­տե­սի» հյու­րը ՈՒ­ջա­նի «Ծի­րա­նի ծառ» վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մե­րի մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նի տնօ­րեն ԳԱ­ՐԵ­ԳԻՆ ԶԱ­ՔՈ­ՅԱՆՆ է:


-Պա­րոն Զա­քո­յան, այս տա­րի որևէ մշա­կու­թա­յին նա­խա­գիծ զերծ չմ­նաց ար­տա­ռոց, ոչ օ­րի­նա­չափ լու­ծում­նե­րից: Բա­ցա­ռու­թյուն չէ նաև «Ծի­րա­նի ծա­ռը», որն անց­կաց­վում է նո­յեմ­բե­րի 23-30-ին՝ atieff.org հար­թա­կում կազ­մա­կերպ­վող ցու­ցադ­րու­թյուն­նե­րի ձևա­չա­փով: Ինչ­պե՞ս ըն­տր­վեց այս ձևա­չա­փը՝ պայ­մա­նա­վոր­ված նախ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի, ա­պա և դա­ժան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­նե­րով:
-Կի­նո­փա­ռա­տոն կազ­մա­կեր­պե­լը եր­կար աշ­խա­տանք է պա­հան­ջում, դա մեկ օր­վա գործ չէ: Նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն սկս­վում են նա­խորդ փա­ռա­տո­նի ա­վար­տի օր­վա­նից: Դի­տում ենք հա­զա­րա­վոր ֆիլ­մեր, ո­րոն­ցից ընտ­րում ենք 20-25-ը, թարգ­մա­նում, պատ­րաս­տում հա­յե­րեն տա­կագ­րու­թյուն­ներ, կապ­վում հե­ղի­նակ­նե­րի հետ, բա­նակ­ցում Հա­յաս­տան հրա­վի­րե­լու հար­ցե­րով և այլն, և այլն: Այս տար­վա փա­ռա­տո­նի նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներն սկ­սե­ցինք 2019-ի սեպ­տեմ­բե­րից, և չնա­յած այն բա­նին, որ հա­մա­վա­րա­կը հար­ցա­կա­նի տակ դրեց փա­ռա­տո­նի անց­կա­ցու­մը, այն կա­յա­ցավ ՈՒ­ջա­նում՝ բաց եր­կն­քի տակ, ինչ­պես միշտ, սա­կայն ա­ռանց հյու­րե­րի և օ­տա­րերկ­րյա մաս­նա­կից­նե­րի։ Փո­խա­րե­նը ո­րո­շե­ցինք ա­վե­լի ուշ անց­կաց­նել օն­լայն ցու­ցադ­րու­թյուն­ներ և հան­դի­պում­ներ հե­ղի­նակ­նե­րի հետ՝ լայն հա­սա­րա­կու­թյան հա­մար։ Բայց այս ան­գամ էլ վրա հա­սավ պա­տե­րազ­մը, և տար­բեր կող­մե­րից լսում էինք, թե հի­մա դրա ժա­մա­նա­կը չէ։ Մեր պա­տաս­խա­նը հս­տակ էր՝ ար­վես­տի ու գի­տու­թյան ժա­մա­նա­կը միշտ է, իսկ տե­ղը՝ ա­մե­նուր։ Ո­մանք կար­ծում են, թե փա­ռա­տո­նը ժա­մանց է, ոչ այն­քան կարևոր երևույթ: Բայց ցան­կա­ցած վի­ճա­կում մար­դու հոգևոր զար­գա­ցումն ու ա­ճը չպի­տի դա­դա­րեն: Երբ Հու­նաս­տա­նում Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ժա­մա­նակն էր գա­լիս, դա­դա­րեց­նում էին պա­տե­րազ­մը, ոչ թե խա­ղերն էին դա­դա­րեց­նում՝ պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով: Հայտ­նի է պատ­մու­թյու­նից, որ Շոս­տա­կո­վի­չի սիմ­ֆո­նիան է հն­չել բլո­կա­դա­յի մեջ գտն­վող Լե­նինգ­րա­դում: Այս­պի­սի այլ օ­րի­նակ­ներ էլ կան: Մարդ­կանց հոգևոր վի­ճա­կը կար­գա­վո­րե­լու միակ ճիշտ ձևն է մշա­կույ­թը:
-Ի՞նչ թե­մա­ներ են ար­ծարծ­վում «Ծի­րա­նի ծառ» վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մե­րի կի­նո­փա­ռա­տո­նի ծրագ­րում ընդգրկված ֆիլ­մե­րում:
-Մենք եր­բեք ըստ թե­մա­նե­րի չենք ընտ­րում, մեզ հե­տաք­րք­րում է ֆիլ­մե­րի գե­ղար­վես­տա­կան կող­մը: Իսկ թե­մա­նե­րը հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում են ժա­մա­նա­կա­կից մար­դու ապ­րե­լու ի­մաս­տին, նրան հե­տաքր­քող ար­ժեք­նե­րին: Ծե­րու­թյա­նը վե­րա­բե­րող ֆիլ­մեր կան, ո­րոնք ներ­կա­յաց­նում են, թե ինչ­պես է մար­դը պատ­րաստ­վում իր կյան­քի ա­վար­տին, ինչն է արժևո­րում այդ տա­րի­քում: Կան ֆիլ­մեր հի­շո­ղու­թյան մա­սին, փի­լի­սո­փա­յա­կան խոր հաս­կա­ցու­թյուն­նե­րի մա­սին: Բո­լորն էլ ար­ված են գե­ղար­վես­տա­կան հե­տաքր­քիր լու­ծում­նե­րով:
-Վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մե­րը վեր­ջին շր­ջա­նում դար­ձել են գե­ղար­վես­տա­կան և փաս­տագ­րա­կան նյու­թի յու­րօ­րի­նակ հա­մա­ձուլ­վածք: Այս­պի­սի՞ն են «Ծի­րա­նի ծա­ռի» ծրագ­րում ընդգրկված­նե­րը:
-Ո՛չ, կա­րե­լի է ա­սել, որ մեր ընտ­րած ֆիլ­մե­րը մա­քուր վա­վե­րագ­րա­կան ժան­րով են ար­ված: Այ­սինքն՝ գե­ղար­վես­տա­կան ֆիլ­մեր են՝ վա­վե­րագ­րա­կան ժան­րով կամ մաս­նա­գի­տա­կան տեր­մի­նով, ոչ խա­ղար­կա­յին ֆիլ­մեր են: Մենք ֆիլ­մե­րը սո­վո­րա­բար բա­ժա­նում ենք եր­կու խմ­բի՝ խա­ղար­կա­յին և ոչ խա­ղար­կա­յին:
-Հայ­կա­կան կի­նո­յի ո­րա­կի մա­սին ի՞նչ կա­սեք: Ի՞նչ ըն­թաց­քի մեջ է մեր կի­նոն այ­սօր:
-Շատ վատ ըն­թաց­քի մեջ է կի­նոն, ինչ­պես և մեր կյան­քի մնա­ցած ո­լորտ­նե­րը: Այդ­պես չի լի­նում, որ մի ո­լոր­տում լավ վի­ճակ լի­նի, մյուս­նե­րում՝ վատ:
-Այս տա­րի Կան­նի կի­նո­փա­ռա­տո­նի մր­ցու­թա­յին ծրագ­րում ընդգրկվել է հայ­կա­կան ֆիլմ՝ Նո­րա Մար­տի­րո­սյա­նի «Երբ որ քա­մին հան­դարտ­վի» ֆիլ­մը: Սա լավ ցու­ցա­նիշ չէ՞:
-Ես այդ ֆիլ­մը չեմ տե­սել և մեծ սպա­սե­լիք էլ չու­նեմ: Կի­նո­փա­ռա­տո­նե­րին մաս­նակ­ցե­լը, ի­հար­կե, լավ է, բայց դա էա­կան ցու­ցա­նիշ չէ: Կի­նո­փա­ռա­տո­նին մաս­նակ­ցե­լը ֆիլ­մի ո­րա­կի մա­սին որևէ բան չի ա­սում: Փա­րա­ջա­նո­վի «Նռան գույ­նը», օ­րի­նակ, ոչ մի կի­նո­փա­ռա­տո­նի չի մաս­նակ­ցել:
-Դուք էլ եք կի­նո­փա­ռա­տոն ղե­կա­վա­րում, ու­րեմն ին­չի՞ հա­մար են կի­նո­փա­ռա­տո­նե­րը, մի՞­թե դրանք չեն խթա­նում ֆիլ­մար­տադ­րու­թյու­նը:
-Ան­պայ­ման խթա­նում են, բայց կի­նո­փա­ռա­տո­նին մաս­նակ­ցու­թյու­նը դեռևս չի վկա­յում, որ կի­նոար­վես­տը զար­գաց­ման փու­լում է: Կի­նո­փա­ռա­տոնն ա­վե­լի շատ հա­սա­րա­կու­թյան զար­գաց­մանն է նպաս­տում: Մենք ին­չու՞ ենք գյու­ղում ա­նում կի­նո­փա­ռա­տո­նը. որ­պես­զի ժո­ղո­վուր­դը զար­գա­նա, մշա­կու­թա­յին-հոգևոր ի­մաս­տով ա­ռա­ջա­դի­մի գո­նե մեկ քայ­լով:
-Երբ կի­նո­փա­ռա­տո­նի ֆիլ­մերն ընտ­րում եք, հաշ­վի եք առ­նում գյու­ղա­կան հան­դի­սա­տե­սի պա­հան­ջար­կի մա­կար­դա՞­կը, թե՞ ա­ռաջ­նորդ­վում եք պրո­ֆե­սիո­նալ չա­փա­նիշ­նե­րով:
-Ի­հար­կե, ա­ռաջ­նորդ­վում ենք պրո­ֆե­սիո­նալ չա­փա­նիշ­նե­րով: Մենք ու­զում ենք բարձ­րաց­նել մարդ­կանց պա­հան­ջար­կի մա­կար­դա­կը:
-Իսկ գյու­ղում ըն­կալ­վու՞մ են այդ մո­տեց­մամբ ըն­տր­ված ֆիլ­մե­րը:
-Վեր­ջին փա­ռա­տո­նի ժա­մա­նակ ցու­ցադ­րե­ցինք նաև գյու­ղի պա­տա­նի­նե­րի նկա­րած ֆիլ­մե­րը: Մենք այդ ե­րե­խա­նե­րի հետ աշ­խա­տել էինք, և այդ աշ­խա­տան­քի ար­դյուն­քում նրանք ստեղ­ծել էին ի­րենց ֆիլ­մե­րը: Այն­պես որ, գյու­ղի ժո­ղո­վուր­դը ոչ միայն դի­տո­ղի կար­գա­վի­ճա­կով է մաս­նակ­ցում փա­ռա­տո­նին, այլև ստեղ­ծա­գոր­ծո­ղի: Գյու­ղի ժո­ղո­վուր­դը միա­տարր չէ: Կան մեր գոր­ծով և՛ հե­տաքր­քր­վող­ներ, և՛ չհե­տաքր­քր­վող­ներ: Բայց մի բան հս­տակ է. մեր փա­ռա­տո­նը գյու­ղի հա­մար դար­ձել է անհ­րա­ժեշ­տու­թյուն: Գյու­ղի սիմ­վոլ­նե­րից մեկն է դար­ձել «Ծի­րա­նի ծա­ռը»:
-Մեր կյան­քը լց­վեց մի մեծ ող­բեր­գու­թյամբ, մենք կորց­րինք ա­րյամբ ա­զա­տագր­ված մեր հայ­րե­նի­քի մի զգա­լի հատ­վածն ու զո­հա­բե­րե­ցինք մեր լու­սա­վոր ե­րի­տա­սարդ­նե­րին: Այս նյու­թը, ան­շուշտ, կդառ­նա հենք խա­ղար­կա­յին և ոչ խա­ղար­կա­յին ֆիլ­մե­րի հա­մար: Կս­տեղծ­վե՞ն, ըստ Ձեզ, կա­տար­վածն ամ­բողջ խո­րու­թյամբ ու ճշ­մար­տու­թյամբ ար­տա­ցո­լող ֆիլ­մեր:
-Կս­տեղծ­վեն, ե­թե տա­ղան­դա­վոր ստեղ­ծա­գոր­ծող­ներ լի­նեն դրանք ստեղ­ծող­նե­րը: Ի­րա­կա­նու­թյունն ինք­նին որևէ բան չի նշա­նա­կում ար­վես­տի հզոր գործ ստեղ­ծե­լու հար­ցում: Ե­թե ստեղ­ծա­գոր­ծո­ղը տա­ղան­դա­վոր է, կա­րող է ա­մե­նաանն­շան նյու­թից էլ ստա­նալ լավ ֆիլմ, ե­թե ան­տա­ղանդ է, ա­մե­նա­մեծ ող­բեր­գու­թյու­նից կամ պրոբ­լե­մից էլ կս­տեղ­ծի թույլ, ան­հե­տաքր­քիր ֆիլմ:
-Մենք բախ­վե­ցինք այն փաս­տին, որ թղ­թի վրա, էկ­րան­նե­րին, մի­ջազ­գա­յին պատ­կա­ռե­լի կա­ռույց­նե­րի ըն­դու­նած բա­նաձևե­րում մի ճշ­մար­տու­թյուն ենք տե­սնում, ի­րա­կան կյան­քում՝ մեկ այլ, ու­ղիղ հա­կա­ռակ ի­րո­ղու­թյուն: Գե­ղե­ցիկ ձևա­կեր­պում­նե­րի, բարձ­րա­գոչ մար­դա­սի­րա­կան ճա­ռե­րի ֆո­նին մենք տե­սանք սահ­մռ­կե­ցու­ցիչ բա­ներ պա­տե­րազ­մի օ­րե­րին և իբրև ար­ձա­գանք՝ աշ­խար­հի «ա­ղա­ղա­կող» լռու­թյու­նը: Ինչ­պե՞ս սա բա­ցատ­րել:
-Այդ ճա­ռե­րը մենք ենք ա­սում, չէ՞: Այ­սինքն՝ մար­դու եր­կե­րե­սա­նիու­թյամբ է բա­ցատր­վում սա:
-Մեր այ­սօր­վա ի­րա­կա­նու­թյու­նը չի են­թադ­րում, որ մար­դիկ կհե­տաքր­քր­վեն ար­վես­տով: Ապ­րելն իսկ դար­ձել է ի­ներ­ցիա­յով ըն­թա­ցող մի բան: Կար­ծում եք՝ «Ծի­րա­նի ծառ» կի­նո­փա­ռա­տո­նը կն­պաս­տի՞, որ մարդ­կանց մեջ արթ­նա­նա ինչ-որ կայծ, ո­րը կմ­ղի ե­թե ոչ դե­պի ար­վես­տը, ա­պա գո­նե՝ դե­պի ապ­րե­լու գի­տակց­ված ըն­թաց­քը:
-Ձեր հար­ցի մեջ ինչ-որ են­թա­տեքստ կա, ո­րին ես չեմ ու­զում հա­մա­ձայ­նել: Մենք մեր միտ­քը գոր­ծի ենք դնում, երբ երկ­խո­սում ենք ար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյան հետ։ Երբ մար­դու միտքն աշ­խա­տում է, նշա­նա­կում է, որ նա իր բուն ա­ռա­քե­լու­թյան մեջ է: Մենք դրա­նից հրա­ժար­վել չենք կա­րող, ո­րով­հետև հրա­ժար­վե­լով՝ դա­դա­րում ենք մարդ լի­նե­լուց: Ար­վես­տը, գի­տու­թյու­նը միշտ պի­տի լի­նեն մար­դու կյան­քում, բո­լոր վի­ճակ­նե­րում: Պա­տա­հա­կան չէ, որ թա­ղում­նե­րի կամ կարևոր այլ ծի­սա­կա­տա­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ե­րաժշ­տու­թյուն է հն­չում, պոե­տա­կան խոսք է աս­վում: Մար­դու կյան­քի բո­լոր կարևոր դր­վագ­նե­րում ար­վեստն առ­կա է: Այն­պես որ, պի­տի հրա­ժար­վենք այն մտայ­նու­թյու­նից, թե ար­վես­տը ժա­մանց է և պի­տի լի­նի երկ­րորդ պլա­նում, ինչ­պես որ երկ­րի բյու­ջեում է: Ե­թե մեր մշա­կույ­թը լի­ներ բարձր մա­կար­դա­կի վրա, մենք այ­սօր­վա ող­բեր­գու­թյու­նը չէինք ու­նե­նա: Շատ բան է կախ­ված այն հան­գա­ման­քից, թե մեր գե­նե­րալ­նե­րը, սպա­նե­րը, զին­վոր­ներն ինչ ե­րաժշ­տու­թյուն են լսում, ինչ գր­քեր են կար­դում, ինչ ֆիլ­մեր են դի­տում: Այն ե­րաժշ­տու­թյու­նը կամ ֆիլ­մե­րը, որ շր­ջա­նառ­վում են մե­զա­նում հա­մա­տա­րած, չեն կա­րող հիմք տալ լուրջ հաղ­թա­նակ­նե­րի: Այդ հաղ­թա­նակ­նե­րին պատ­րաստ լի­նե­լու հա­մար պետք է ու­րիշ ե­րաժ­շտու­թյուն լսել, ու­րիշ ֆիլ­մեր դի­տել: Մեր փա­ռա­տո­նում ընդգրկված են ֆիլ­մեր, ո­րոնք արթ­նաց­նում են հան­դի­սա­տե­սի միտ­քը։ Գե­ղար­վես­տա­կան կոչ­վող ֆիլ­մե­րը, ո­րոնք սո­վոր է դի­տե­լու մեր հան­դի­սա­տե­սը, մեզ պատ­մու­թյուն­ներ են պատ­մում: Այդ պատ­մու­թյուն­նե­րը կա­րող են պատմ­վել ա­վե­լի կամ պա­կաս վար­պե­տու­թյամբ, բայց մենք դրանք դի­տում-ըն­կա­լում ենք պա­սիվ, հա­ճախ կի­սա­քուն վի­ճա­կում։ Փաս­տագ­րա­կան ֆիլ­մը, ինչ-որ ա­վար­տուն պատ­մու­թյան փո­խա­րեն, կյան­քի լոկ դր­վագ­ներ է տա­լիս՝ ստի­պե­լով մեզ հասց­նել տե­սա­ծը իր ա­վար­տին։ Ինք­ներս ենք հո­րի­նում այդ պատ­մու­թյու­նը, ինք­ներս ենք ստեղ­ծա­գոր­ծում: Այս դեպ­քում մեր միտ­քը, հո­գին ա­վե­լի ակ­տիվ են, քան թե գե­ղար­վես­տա­կան ֆիլ­մի պա­րա­գա­յում: Հույ­սով եմ, որ «Ծի­րա­նի ծառ» կի­նո­փա­ռա­տո­նը կարթ­նաց­նի հան­դի­սա­տե­սին ու կհա­նի պա­սիվ վի­ճա­կից։


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 57232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ